Շոու-բիզնես

«Առաջարկներ ստանում էի, բայց մերժում էի». Տաթևիկ Ադումյանի մոտ երեք տարվա դադարի պատճառն ու նոր դերը «Խաբկանք»-ում

Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը մոտ երեք տարվա դադարից հետո նկարահանավում է «Խաբկանք» հեռուստասերիալում:

Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմեց, թե ինչն է եղել երկար դադարի պատճառը, ինչու է համաձայնել նկարահանվել «Խաբկանք» սերիալում, ինչով է Էրիկան տարբերվում «Մեղրամիս» սերիալում իր հերոսուհուց, ինչպես նաև, թե ինչ հարաբերություններ ունի սերիալային գործընկերների հետ:

Ըստ դերասանուհու` դադարի պատճառն առաջարկների պակասը չի եղել. «Այս ընթացքում առաջարկներ ստանում էի, բայց մերժում էի տարբեր պատճառներով` կամ երկրում չէի լինում, կամ առաջարկներն ինձ չէին համապատասխանում: Քանի որ եղբայրս ու մայրս Պրահայում են ապրում, դադարն օգտագործեցի նրանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար: Մի շրջան կար, երբ Պրահայում ավելի շատ էի լինում, քան Հայաստանում,- ասաց նա և հավելեց, որ ցանկացած նախագծի ավարտից հետո նվազագույնը վեց ամիս դադար է ունենսւմ,- Այս մեկը շատ երկար էր. հարազատ մարդկանցով շրջապատվածնինքս էլ չհասկացա, թե ինչպես երեք տարին անցավ»:

Տաթևի խոսքով` նկարահանվելու առաջարկներն ընդունելիս շատ է կարևորում թիմը, որի հետ պետք է աշխատի. «Ճիշտ է, «Խաբկանք» հեռուստասերիալի դերասանական հիմնական կազմի հետ նախկինում չէի աշխատել, բայց շատերին եմ ծանոթ: Քանի որ սցենարիստ Անուշիկ Պետրոսյանի հետ աշխատելու փորձ ունեցել եմ, իրար մեկ բառից հասկանում ենք: Իմ հիմնական խաղընկերոջ` Ավետիքի հետ աշխատելն էլ սպասվածից ավելի հեշտ է: Նա շատ լավ, տաղանդավոր մարդ է, նրա մարդկային տեսակի մասին մեր ամբողջ ստեղծագործական կազմն է խոսում»:

Ավելի ուշ Տաթևին ոգևորել է նաև փաստը, որ դերասանական կազմում ընդգրկվել են իր ընկերուհիները` Նարինե Մկրտումյանն ու Անատի Սաքանյանը։ «Նարինեն, ով սերիալում ևս իմ ընկերուհին է, իմ կարանտինային ձեռքբերումն է: Նա Ինստագրամով ինձ համատեղ ուղիղ եթերի էր հրավիրել, որից հետո մտերմացանք ու ընկերացանք: Նախագծում է նաև Անատի Սաքանյանը, ով ևս իմ ընկերուհիներից է: Այնպես որ, այս առաջարկը միանգամից ընդունել եմ»,- ժպիտով նշեց դերասանուհին:

Անդրադառնալով «Մեղրամիս» հեռուստասերիալում իր հերոսուհու` Դինայի և իր նոր կերպարի` Էրիկայի նմանություններին` Տաթևն ընդգծեց. «Էրիկան ու Դինան երկու տարբեր բևեռներ են: Դինան շատ հարցերի տվել է այլ լուծումներ, Էրիկան լրիվ այլ լուծումներ է տալիս: Դինան ավելի համեստ, անպաշտպան, լացկան աղջիկ էր, իսկ Էրիկան համարձակ է, մասնագիտությամբ լրագրող է, մեծ կենդանասեր: Կարևորում եմ, որ կենդանիների պաշտպանության թեման բարձրաձայնվի, քանի որ այսօր մարդիկ նրանց հետ շատ վատ են վարվում: Ինքս էլ կենդանասեր եմ»:

Տաթևն ուրախ է, որ մարդիկ մինչև հիմա խոսում են «Մեղրամիս» հեռուստասերիալի մասին, բայց կարծում է` Արսեն-Դինա (Վաչե Ամարյան, Տաթևիկ Ադումյան) և Ավո-Էրիկա (Ավետիք Ադամյան, Տափևիկ Ադումյան) սերիալային զույգերին համեմատելու կարիք չկա. «Արսենն ու Դինան իրենց տեղն ունեին, Ավոն ու Էրիկան իրենցը կունենան: Վստահ եմ` Ավոն ու Էրիկան շատ են սիրվելու, արդեն սիրվել են»:



Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

Սոնա Ռուբենյանն ու քույրիկը «իրար միս էին ուտում», երբ մայրիկը երկուսի «պորտը տեղը դրեց» (տեսանյութ)

Gayane Abovyan

Առանց հուզվելու չեք կարող նայել. Հրաչ Մուրադյանը մայրիկին հայտնում է, որ նա տատիկ է դառնալու

Gayane Abovyan

Սոֆի Դևոյանի ամենաթանկ ու ամենաէժան գնումներն ու տատիկի հետ բանավեճի պատճառը

Gayane Abovyan

Աննա Թովմասյանը բացահայտել է, թե ինչ խմբակի է հաճախում դուստրը և նրան թաքուն նկարել

Gayane Abovyan

Մի քննադատեք, որ չքննադատվեք. ինչն է բարկացրել Լիլի Մորտոին և ստիպել ուղերձով դիմել հանրությանը

Gayane Abovyan

Գուրգեն Դաբաղյանը՝ երեխայի և իր փոխված կյանքի մասին

Gayane Abovyan