Առողջություն

Մաքրե՝ք ձեր թոքերը ընդամենը 3 օրում, կարդան միայն ծխողները

Թոքերի հետ խնդիրները միայն ծխողներին չէ, որ հատուկ են։ Եվ չնայած ծխախոտի սիրահարները ռիսկային հատուկ խմբին են պատկանում, թոքերի մաքրման այս բաղադրատոմսը հարմար է բոլորի համար։


Դրա հեղինակները երաշխավորում են երեք օրում օրգանիզմը մաքրել նիկոտինից ու խեժից։ Կարևոր է հիշել, որ այս միջոցի օգտագործումից երկու օր առաջ չի կարելի կաթնամթերք օգտագործել, քանի որ այն կարող է դանդաղեցնել և նույնիսկ դադարեցնել դետոքսիկացիան։



Օրգանիզմի մաքրման գործընթացը սկսելուց մեկ օր առաջ քնելուց առաջ մեկ բաժակ ձեր սիրած բուսական թեյից խմեք։
Եվ այսպես`

1. Քամեք երկու կիտրոնի հյութը և խառնեք այն 30 մլ ջրի հետ։ Խառնուրդն օգտագործեք առավոտյան՝ նախաճաշից առաջ։

2. Օրվա ընթացքում խմեք 300 մգ անանասի կամ թուրինջի հյութ (ըստ ճաշակի): Միայն թե կարևոր է թարմ քամած հյութ օգտագործել։ Եթե թուրինջի համը չափազանց դառը, իսկ անանասի համը չափազանց քաղցր է թվում, այն խառնեք հանքային ջրի հետ։ Այս երկու մրգերն էլ հրաշալիորեն մաքրում են թոքերը։
3. Խմեք 300մգ գազարի թարմ քամած հյութ նախաճաշի և ընթրիքի միջև ընկած ժամանակահատվածում։ Գազարը մաքրում է արյունը, լավացնում շրջանառությունն ու խթանում դետոքսիկացիայի գործընթացը։
4. Ճաշին կալիումով հարուստ 400մգ հյութ օգտագործեք։ Կալիում կա ճակնդեղի, մաղադանոսի և լոլիկի մեջ։ Եթե բանջարեղենային հյութերը Ձեզ համար չեն, այս երեք օրերի ընթացքում հնարավորինս շատ թուզ և նուշ օգտագործեք։ Կամ էլ օգտագործեք վերը նշված բանջարեղենից այնքան, որքան անհրաժեշտ կլիներ 400 մգ հյութ օգտագործելու համար։
5. Քնելուց առաջ լոռամրգի մեկ մեծ բաժակ հյութ խմեք։ Լոռամիրգը ոչնչացնում է բակտերիաները, որոնք կուտակվում են թոքերում դրանց ախտոտման հետևանքով։

6. Այս օրերի ընթացքում անհրաժեշտ է ժամանակ գտնել 20 րոպե տաք լոգանք ընդունելու համար։ Երբ Դուք պառկած եք տաք ջրի մեջ, օրգանիզմն արդյունավետորեն դուրս է հանում թունավոր նյութերը ջրի միջոցով։
7. Էվկալիպտի յուղը նույնպես կարելի է ներառել պարտադիր ծրագրի մեջ։ Կաթսայով ջուր տաքացրեք (տաք, բայց ոչ եռման աստիճանի), ավելացնել 5-10 կաթիլ էվկալիպտի եթերային յուղ։ Գլուխն իջեցրեք կաթսայի վրա ու ծածկեք կտորով։ Շնչեք գոլորշին, մինչև որ ջուրը սառչի։

Այո՛, ընդունում ենք, որ կանոնները չափազանց շատ են, և օգտագործվող հյութերը՝ նույնպես։ Օրական անհրաժեշտ է երկու լիտրից շատ հեղուկ օգտագործել։ Ինչևէ, այս զոհողությանը գնալու համար ընդամենը երեք օր կպահանջվի։

Կարդացեք նաեվ

10 մթերք, որոնք օգնում են օրգանիզմը մաքրել նիկոտինից

Gayane Abovyan

Ինսուլտից մեկ ամիս առաջ օրգանզիմը ուղարկում է այս նշանները. սա անտեսել չի կարելի

Gayane Abovyan

Անհավանական բաղադրատոմս, որը կհեռացնի որովայնի փքվածությունը

Gayane Abovyan

Մաղադանոսով առողջարար և դիետիկ թեյի բաղադրատոմս

Gayane Abovyan

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է դիմակ կրելու հարցով իր հանձնարարականը

Gayane Abovyan

Այս հրաշք քսուքը բուժում է ողնաշարի անտանելի ցավերը, ընդհուպ մինչև ճողվածքը

Gayane Abovyan