Հասարակություն

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Արզնի գյուղի 1-ին կմ հատվածում բախվել են Բյուրեղավան քաղաքի բնակիչներ՝ 51-ամյա Վարուժան Սարգսյանի վարած Mercedes մակնիշի և 35-ամյա Արայիկ Հունանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Հունանյանի ուղևոր՝ Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 20-ամյա Լիսանդր Հովսեփյանը և Վ. Սարգսյանի ուղևորներ՝Բյուրեղավանի բնակիչներ՝ 3-ամյա Արարատ Ալեքյանն ու 1-ամյա Դավիթ Ալեքյանը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց դուրս են գրվել։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ

Կարդացեք նաեվ

«Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւն անընդունելի է. ՀՀ վարչապետ

Gayane Abovyan

«Արդյոք Ռուսաստանը պե՞տք է պաշտպանի Հայաստանին Ադրբեջանի հետ պատերազմում». ռուսական «Взгляд»-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին ու դրանում Ռուսաստանի դերին

Gayane Abovyan

Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն կնվազի 1-3 աստիճանով

Gayane Abovyan

Ադրբեջանը մի քանի անգամ կիրառել է «Սմերչ»՝ արգելված կասետային մարտագլխիկներով. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվում են ահազանգեր

Gayane Abovyan

Դպրոցի հարևանությամբ բնակելի տունը վնասված էր, բարեբախտաբար երեխաները դպրոցում չեն եղել

Gayane Abovyan

Ֆեյսբուքյան օգտատեր Վարուժան Ավետիքյանի հարգանքի արժանի քայլը լիբանանահայերի համար և հզոր կոչը հայ ժողովրդին

Gayane Abovyan