Շոու-բիզնես

«Պարբերաբար դադար էի վերցնում՝ ուժերս հավաքելու համար». Քրսիտինե Պեպելյանը նորություն ունի

«Սեր իմ»՝ այսպես է կոչվում Քրիստինե Պեպելյանի եւ Սարգիս Եղիազարյանի զուգերգը, որի տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է վաղը: Երգչուհին նոր աշխատանքի բեքսթեյջ լուսանկարներն ու համագործակցության մանրամասները վստահել է BRAVO.am-ին:



Մեղեդային երգի խոսքերի համահեղինակները Ռազմիկ Ամյանն ու Անահիտ Մխիթարյանն են, երաժշտության հեղինակը Գուրո Գասպարյանն է, ով նաեւ գործիքավորումն է արել: Տեսահոլովակի ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է, երգիչների ոճով զբաղվել է Արամ Նիկոլյանը:

Քրսիտինե Պեպելյանը


«Զուգերգով ներկայանալու առաջարկը Սարգսինն էր, սիրով համաձայնեցի: Երգի փնտրտուքների մեջ էինք, երբ ինձ շատ հարազատ մարդկանց ընտանիքում հոբելյան էր սպասվում, եւ ամուսինները՝ մեկը մյուսից անկախ, միմյանց համար երգի տեսքով անակնկալ էին պատրաստում: Որոշեցինք այդ երգերից մեկը զուգերգի տեսքով եւ տեսահոլովակով ներկայացնել»,- պատմել է Քրիստինեն:

«Սեր իմ» երգի տեսահոլովակի նկարահանումներին


Նկարահանումներն իրականացվել են Ծաղկաձորում եւ Երեւանում.«Հիանալի թիմի հետ եմ համագործակցել, ըստ այդմ էլ՝ նկարահանումներն ուրախ մթնոլորտում են անցել: Շնորհակալ եմ բոլորին՝ իրենց սրտացավ աշխատանքի համար: Նկարահանումները վաղ առավոտյան ենք սկսել՝ ժամը 6:00-ին, եւ մի ամբողջ օր աշխատել ենք: Առաջին տեսարանները հյուրանոցում ենք նկարահանել, հետո՝ Երեւանի Օպերային թատրոնի շենքում: Գիշերը լավ չէի քնել, ընթացքում շատ էի հոգնում, բայց փորձառու ռեժիսորը, ով ինձ հետ շատ անգամներ համագործակցելու փորձ ունի եւ լավ է ճանաչում, կարողանում էր ճիշտ ժամանակին դադար տալ, որպեսզի ուժերս հավաքեմ եւ շարունակեմ աշխատել: Իմ թիմակիցները նաեւ իմ ընկերներն են, որոնց հետ աշխատելը հեշտ է եւ հաճելի»,- նշել է երգչուհին:

Քրսիտինե Պեպելյանը


Ըստ նրա կանխատեսումների՝ երգը կսիրվի.«Ճիշտն ասած՝ ամեն մի նոր գործ ստեղծելուց առաջ ոչ թե մտածում եմ, որ այն հիթ դառնա, այլ՝ ընդունեն մարդիկ: Մինչ այս շատերն են հասցրել լսել ու միայն դրական կարծիքներ են հայտնել: Հոգնեցնող ու ձանձրացնող գործ չէ, պետք է որ լավ արձագանքներ ունենա»,- եզրափակել է նա:

Կարդացեք նաեվ

Կանացի ու համարձակ. Օլյա Հակոբյանի լուսանկարը

Gayane Abovyan

«Ծակս կորցրի». Վաչե Թովմասյանը ցույց է տվել իր ամառը Կալիֆորնիայում

Gayane Abovyan

Քաոս է տիրում, մեկն ուզում է փախչի, մեկն` ինքնասպան լինի, մեկը սոված վնգստում է՝ չի իմանում ինչ անի.Ջուլիետա Ստեփանյան

Gayane Abovyan

Նման հագուստով Դիանա Գրիգորյանն իսկանան դպրոցական փոքրամարմին աղջկա է նման

Gayane Abovyan

«Իմ անփոխարինելի, սիրում եմ քեզ անասելի»․ Վահե Զիրոյանի եւ մայրիկի ջերմ գրկախառնությունը

Gayane Abovyan

Լավ եմ անում «Հայր Մերը»-ը ճղած ջինսերով եմ արտասանում.Անդրեի սկանդալային հարցազրույցը ամբողջական

Gayane Abovyan