Հասարակություն

Ինչպե՞ս է ֆիզիկական պատիժն ազդում երեխայի վրա. ե՞րբ և ինչպե՞ս է պետք պատժել երեխային

Երեխան ունի ֆիզիկական , հոգեկան բռնությունից, վիրավորանքներից կամ շահագործումից պաշտպանված լինելու իրավունք:

Երեխային հարվածել, նշանակում է խախտել նրա իրավունքները:Ֆիզիկական պատիժը շատ ծնողներ համարում են ամենաարդյունավետը, սակայն իրականում, այն պարզապես ամենապարզ ու նույնիսկ հարմարն է, չէ՞որ զայրույթ արտահայտելը բնական է բոլոր մարդկանց համար, իսկ ահա անհրաժեշտության դեպքում այդ զայրույթը զսպելը, երեխային հանգիստ բացատրելը, թե ինչու՞մ է նա թերացել, նրա ուշադրությունը շեղելը, նրա հանդեպ հարգանք ու ըմբռնում ցուցաբերելը լուրջ ջանքեր են պահանջում:  Ինչպե՞ս է ֆիզիկական պատիժն ազդում երեխայի վրա Երեխան արագ սովորում է վախենալ ոչ թե նրանից, որ վատ արարք է թույլ տալիս, այլ հենց պատժից: Այսինքն մեծահասնակները հնարավորություն են ստանում կառավարել երեխայի վարքը միայն հենց այդ պահին, վախի միջոցով, որն այնուհետև այս կամ այն ձևով հետապնդելու է նրան ամբողջ կյանքի ընթացքում:Վախը այն մարդու հանդեպ, ում երեխան սիրում է և ումից կախված է, երեխայի մոտ նևրոզ է ձևավորում: Սա հետևանք է ունենում հետագայում շրջապատի հետ սերտ շփֆելու նրա ունակության վրա, իջեցնում է ինքնագնահատականը:Քանի որ ապտակների մեծամասնությունը ծնողների ինքնակառավարման պակասի հետևանք է, նրանք մեխանիկորեն կորցնում են երեխայից ինքնակառավարում պահանջելու իրավունքը:Վիրավորել և նվաստացնել չի կարելի ոչ մի պարագայում: Երեխայի հանդեպ բռնություն կիրառելով՝ մեծերը օգտվում են ուժեղի իրավունքից:Այս դեպքում, երեխան հիմնականում չի հասկանում՝ ինչի համար են իրեն պատժում, սակայն գիտակցում է ”Ուժեղը ճիշտ է”: Այսպիսի պատժամիջոցների հոգեբանական հետևանքները տարբեր կարող են լինել:Ինչքան փոքրիկ է երեխան, այնքան մեծ է հավանականությունը , որ ծեծի հետևանքով նրա մոտ կառաջանա ֆիզիկական, հոգեկան, խոսքի զարգացման դանդաղում, նևրոզներ:Երեխային սկսում է թվալ, որ ագրեսիան մարդկանց հետ վարվելու ձև է և նորմալ է ագրեսիվ լինելը: Իսկ առհասարակ, ե՞րբ և ինչպե՞ս է պետք պատժել երեխային.

  • Պատժի հիմք կարող են հանդիսանալ միայն հետևյալ արարքները` ընտանիքի շահերի գիտակցված ոտնահարումը, խելամիտ խահանջին չենթաչկվելը, անփույթ վերաբերմունքը իրերի հանդեպ, շրջապատող մարդկանցից մեկին վիրավորելը կամ վնասելը, կոպտությունը:
  • Որպեսզի երեխան ընկալի պատիժը, այն պետք է արդարացի լինի
  • Պատիժը չպետք է չափազանց հաճախ լինի, այլապես երեխ սովորում է դրան և դառնում անտարբեր ծնողների գործողություններ հանդեպ:
  • Պատժից հետո պետք է մոռանալ դեպքի մասին
  • Չի կարելի պատժել երեխային , երբ նա հիվանդ է, քնելուց առաջ, քնից հետո, խաղի ընթացքում, ֆիզիկական կամ հոգեկան տրավմայից անմիջապես հետո:
  • Չի կարելի պատժել երեխային, երբ նրա մոտ ինչ –որ բան չի ստացվում, սակայն նա ջանք է գործադրում:
  • Մի պատժեք երեխային երբ ինքներդ վրդովված եք, հիվանդ :
  • Պատիժը չպետք է երեխայի առողջությանը վնաս պատճառի
  • Մի արարքի դիմաց, մի պատիժ:

Կարդացեք նաեվ

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2476 նոր դեպք, 27 մահ

Gayane Abovyan

Նրանք սրիկա էին, սրանք՝ իդիոտ, Փաշինյանն էնքան անհասկացող էր, որ Սերժն էս սաղ ջեբը քցեց․ Յոժ

Gayane Abovyan

ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի տարածքում․ ՊԲ

Gayane Abovyan

Գերմանիան Թուրքիային պետք է պարտադրի խաղաղության, ՆԱՏՕ-ի կողմից պետք է ազդի Թուրքիայի վրա

Gayane Abovyan

Վովայի Փողերը պետական բյուջե Նիկոլի առավոտյան Հրամանը

Gayane Abovyan

ԿԵՂՏԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ․ Էրդողանը կայրվի դժողքի կրակներում

Gayane Abovyan