Հասարակություն

Առաջիկա օրերին մի քանի չվերթ կիրականացվի․ Քաղավիացիայի կոմիտե

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ հունիսի 14-16-ը մի քանի չվերթ կիրականացվի։

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ս. թ. հունիսի 13-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

Ս. թ. հունիսի 14-ին կիրականացվի Ակտաու-Երևան-Ակտաու չվերթը Scat ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 01:00, Երևանից մեկնում ժամը 02:30):

Ս. թ. հունիսի 14-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

Ս. թ. հունիսի 14-ին կիրականացվի Երևան-Դոնի Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 14:00, ժամանում դեպի Երևան 18:00):

Ս. թ. հունիսի 15-ին կիրականացվի Եկատերինբուրգ-Երևան-Եկատերինբուրգ չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 12:30, Երևանից մեկնում ժամը 13:30):

Ս. թ. հունիսի 16-ին կիրականացվի Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 19:30):

Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։

Առաջիկա չվերթների մասին տեղեկություն ստանալու համար խնդրում ենք հետևել մեր ֆեյսբուքյան էջին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաեվ

ՀՐԱՏԱՊ. Ավագ լեյտենանտը մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում

Gayane Abovyan

«Սև Նոր տարի կբերեմ գլխներիդ… աշխատեք, բերեք մեր երեխեքին». Արսեն Ղուկասյան (տեսանյութ)

Gayane Abovyan

Պետք է վերջ տալ ձախողված իշխանությանը, մենք կարող ենք ապահովել արժանապատիվ խաղաղություն. Քոչարյան

Gayane Abovyan

Խորհուրդ է տրվում հունիսի 24-28 ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Gayane Abovyan

Վարդան Ղուկասյանը հայերի առողջության, բնապահպանության և գերիների ապագայի մասին

Gayane Abovyan

ԱՄՆ կոնգրեսականի ԿՈՇՏ հայտարարությունը Ադրբեջանի մասին

Gayane Abovyan