Շոու-բիզնես

Բոլորի հետ միասին կրում ենք նույն անհարմարություններն ու դժվարությունները. Գրիգ Գեւորգյան

Կորոնավիրուս համավարակն, ինչպես բոլորի, այնպես մեր կյանքի վրա նույնն ազդեցությունն է թողել, այսինքն նույն անհարմարությունները ,դժվարությունները բոլորի հետ միասին մենք նույնպես կրում ենք: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում  հայտնել է դերասան, հումորիստ Գրիգ Գեւորգյանը` անդրադառնալով կորոնավիրուսի համաշխարհային համաճարակին ու նրա ազդեցությանը մարդկային կյանքի որակի վրա:

«Իրականում շատ դժվար է այսպես ապրելը, բայց հավատում ենք, որ շուտով այս ամեն ինչը կկարգավորվի, եւ ուրիշ տարբերակ էլ չունենք: Մարդիկ կան, որ չեն հավատում, բայց ես ավելի լավատես եմ եւ հավատում եմ, որ շատ շուտով այս համաճարակին կհաղթահարենք»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Իսկ ինչ վերաբերվում է անվտագության կանոնների պարտադիր պահպանմանն ու պաշտպանիչ դիմակներ կրելուն , դերասանը նշում է, որ դեռեւս մարտ ամսից նա եւ իր կինը` պարուհի  Սոնա Եսայանը, հետեւել են անվտանգության բոլոր կանոններին:
«Դեռ կարանտինը չէր հայտարարվել, արդեն մենք մնում էինք տանը, եւ դուրս էինք գալիս միայն շատ խիստ անհրաժեշտության դեպքում: Հիմա էլ բացառություն չէ, կրում ենք դիմակներ եւ մաքսիմալ ձեւով պահպանում ենք անվտանգության կանոնները: Եվ ցանկացած բան, որ մտնում է մեր տուն դրսից, ապա այն միանգամից ախտահանվում է»,-հավելում է Գրիգ Գեւորգյանը:
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 566 -ով՝ հասնելով 14669-ի, իսկ մահերի թիվը` 18-ն են:

Կարդացեք նաեվ

Տեսանյութ. Միայն իմանաք, թե ով է Կարեն Ասլանյանի սիրելին

Gayane Abovyan

Վլադիմիր Վինոկուրը ցույց է տվել՝ ինչպես են Սոչիում ելույթի ժամանակ բեմից տարհանում Եվգենի Պետրոսյանին (տեսանյութ)

Gayane Abovyan

Ամարասի Վիկան նոր ոճով է հանդես եկել, նրան այսպիսին երբևէ չեք տեսել (լուսանկարներ)

Gayane Abovyan

Դուք իրար չեք սիրում, այլ հավեսով շոու եք անում․ Գևորգի ու Իրինայի կեղծ ու հորինված «սիրո պատմությունը»

Gayane Abovyan

«Տղերք ջան, դիմակս լվացած ա, չորանում ա». Մկրտիչ Արզումանյանի լուսանկարը

Gayane Abovyan

Մարիամ Ալեքսանյանը և Գոռ Համբարձումյանը բաժանվել են. զույգը հաստատել է

Gayane Abovyan