Հասարակություն

Ավտովթար Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել են Skoda-ն, BYD-ը և Hovo բեռնատարը, Skoda-ն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով պարսպին. վիրավորին առաջինը օգնության են հասել ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են Hovo մակնիշի բեռնատարը, BYD և Skoda մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Skoda-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ հարվածելով բազալտե պարսպին։

Վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ավագ տեսուչներ Արման Սահակյանն ու Վահե Եղիազարյանը։

Վերջիններս, մինչև շտապօգնության ժամանումը, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառարվման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական բանակի նավթամթերքի մեծ պահեստարանի ոչնչացումը

Gayane Abovyan

Կալանավորվել է Վովայի փեսան. Տեսանյութ

Gayane Abovyan

Առանց տեղումների եղանակը կպահպանվի ևս 2 օր

Gayane Abovyan

Շատ կարևոր է, որ կարողանանք կառուցել նոր ռազմավարություն. Փաշինյանը ներկայացրել է ՊՆ նոր նախարին

Gayane Abovyan

Ալեն Սիմոնյանին թվում է, թե կարող է 3-րդ նախագահի ընտանիքի մասին ինչ ասես հաչել ու հանգիստ ապրե՞լ․ Ռուբեն Հայրապետյան

Gayane Abovyan

ՇՏԱՊ՝ Ինչո՞ւ Լևոնը Ղարաբաղյան կլանը փաթաթեց Հայաստանի վզին և թողեց հեռացավ

Gayane Abovyan