Առողջություն

Անհավանական է. այս հոդվածից հետո դու կվազես դեղատուն «մարգանցովկայի» հետևից

Դեղատնային պարզ միջոց, որը պետք է անպայման լինի ձեր տանը:

Կալիումի պերմանգանատի (մարգանցովկա) օքսիդացնող հատկությունները թույլ են տալիս այն լայնորեն կիրառել բժշկության մեջ՝ վարակների, մաշկի և լորձաթաղանթների դաղումների և չորացման վերացման համար:

Տարբեր նպատակների համար պահանջվում է լուծույթների տարբեր խտություն՝

  • ստամոքսի լվացման համար անում են 0,01-0,1%-անոց ջրային լուծույթ (բաց վարդագույն),
  • վերքերի ախտահանման համար՝ 0,1-0,2 % (վարդագույն),
  • այրվածքների և խոցերի մշակման համար՝ 2-5% լուծույթ (մանուշակագույն):

Սուր սննդային թունավորում

Տվյալ դեպքում այն անհրաժեշտ է որպես ախտահանիչ միջոց: Բաց վարդագույն լուծույթը տալիս են հիվանդին խմելու, հետո նրա մոտ սրտխառնոց են առաջացնում:

Ուշադրություն

Երբեմն լինում է, որ կալիումի պերմանգանատի ոչ բոլոր բյուրեղներն են լուծվում ջրում: Դա կարող է հանգեցնել ստամոքսի լորձաթաղանթի այրվածքների: Այդպիսի հետևանքներից խուսափելու համար նախ պատրաստում են կալիումի պերմանգանատի խիտ լուծույթ, հետո դրա ոչ մեծ քանակություն ավելացնում են ջրին լվացման համար: Ստացված լուծույթը պարտադիր քամում են:

Երեխաներին լողացնելու համար

Կալիումի պերմանգանատի թույլ լուծույթով վաննան չորացնում է փոքրիկի նուրբ մաշկը: Այս գործում գլխավորը չափը չանցնելն է և հիշելը, որ լոգանքի ջրին ավելացնում են ոչ թե KMnO4-ի բյուրեղներ, այլ դրա լուծույթը, որպեսզի ջուրը ստացվի ոչ թե հագեցած, այլ բաց վարդագույն:

Կոնյուկտիվիտ, բլեֆարիտ

Նույն խտության լուծույթ օգտագործում են աչքերը լվալու համար:

Աղիների խանգարում

Փորլուծության դեպքում խորհուրդ է տրվում առավոտյան և երեկոյան 1-ական բաժակ կալիումի պերմանգանատի բաց վարդագույն լուծույթ խմել: Սովորաբար բավարար է մեկ ընդունումը, որպեսզի տհաճ ախտանիշները վերանան:

Եթե տանը ծանր պառկած հիվանդ կա

Այդպիսի դեպքերում օդը հաճախ ծանրանում է և վատ հոտ է ունենում։ 1 բաժակ կալիումի պերմանգանատի վարդագույն լուծույթ դրեք. այն ներծծում է տհաճ հոտերը:

Ջերմային այրվածքներ

Տուժած մասերին կալիումի պերմանգանատի սառը լուծույթով ժապավեն են դնում: Որքան այրվածքն ուժեղ է, լուծույթն ավելի խիտ պետք է լինի: Սովորաբար օգտագործում են 2-5%-անոց լուծույթ:

Անգինա, ստոմատիտ

Օրական 4-5 անգամ կոկորդը ողողել կալիումի պերմանգանատի թույլ լուծույթով:

Հայմորիտ

Քթանցքերը լվալ կալիումի պերմանգանատի տաք բաց վարդագույն լուծույթով (այն մի քանի անգամ ներքաշում են քթի մեջ): Պրոցեդուրան կրկնում են օրական 2-3 անգամ:

Ներաճած եղունգ

Խնդրի առաջին նշանների դեպքում (բութ մատի ցավ, եղունգի մոտ խոցերի, արյան և թարախի առաջացում) անել տաք վաննաներ կալիումի պերմանգանատի 2-5%-անոց լուծույթով: Դրանից հետո բութ մատի վրա դնում են 10%-անոց սինտոմիցինային էմուլսիայի վիրակապ:

Թեև կալիումի պերմանգանատի լուծույթի օգտագործման հակացուցումներ նշված չեն, պետք է հիշել, որ կալիումի պերմանգանատի փոշին, ընկնելով մաշկի, հատկապես լորձաթաղանթների վրա, կարող է բավական լուրջ այրվածքներ առաջացնել: Ուստի նախևառաջ պետք է զգուշություն պահպանել լուծույթ պատրաստելիս, ամբողջովին լուծված բյուրեղներով լուծույթներ օգտագործել:

Օգտագործելուց առաջ պարտադիր բժշկի հետ խորհրդակցեք:

Կարդացեք նաեվ

Վերջապես բացահայտվել է անոթները բուժող ամենաուժեղ միջոցի բաղադրատոմսը

Gayane Abovyan

Այս միջոցը կօգնի ձեզ ձեռք բերել հարթ և գեղեցիկ մաշկ

Gayane Abovyan

Ձվի կեղևը և կիտրոնը կօգնեն ձեզ ազատվել ոսկորների հետ բոլոր տեսակի խնդիրներից

Gayane Abovyan

Ոտքերի հաճախակի ջղաձգումներ. 5 պատճառ, թե ինչու են դրանք մեզ անհանգստացնում

Gayane Abovyan

Շաքարային դիաբետի նշաններ, որոնց մասին դուք կարող եք տեղեկացված չլինել

Gayane Abovyan

Հազի դեմ օշարակները կարող են վտանգավոր լինել կորոնավիրուսային վարակի դեպքում

Gayane Abovyan