Բաղադրիչներ
- միս տավարի (աղացած) – 350 գր
- գազար կորեական – 150 գր
- մայոնեզ – 6 ճ/գ
- կանաչի – ըստ ճաշակի
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- խմորիչով խմոր – 800 գր
- բուսայուղ – 30 մլ.
Պատրաստման եղանակ
- Սոխը մաքրում, մանր կտրատում ու տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ մինչև թափանցիկ դառնա։
Սոխին ավելացնում ենք տավարի աղացած միսը և 15 րոպե տապակում ենք՝ վերջում համեմելով աղով ու պղպեղով։ - Կորեական գազարը կտրատում ենք, ապա մայոնեզին ավելացնում ենք կտրատած կանաչին։
- Խմորը բաժանում ենք փոքր գնդիկների, ապա լցնում ենք շերտավոր միջուկը (առաջին շերտ՝ տավարի միսը սոխով, երկրորդը՝ կանաչիով մայոնեզը, իսկ երրորդ շերտը՝ կորեական գազարը)։ Խմորի եզրերն ամրացնում ու ձևավորում ենք կարկանդակներ։
- Կարկանդակները դնում ենք բուսայուղապատ ձևամանի մեջ ու 15-20 րոպե թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Համեղ կարկանդակները պատրաստ են։
Բարի ախորժակ։