Ժամանց

Հունիսի 13-ի աստղագուշակ․ Այծեղջյուրներ՝ օրը ծայրահեղ զգուշավորություն է պահանջում

Խոյ.

Դեն նետելով ամեն մի ավելորդ ու ոչ կարևոր բան, դուք այսօր սլանում եք դեպի ձեր առջև դրված նպատակը, որին կհասնեք շատ մոտ ապագայում: Ձեր պատվասիրությունը հզոր ուժ է, այնպես որ պետք չէ զարմանալ, որ ձեր մրցակիցները և անբարյացկամները սարսափահար փախչում են: Այսօր շատ սուր է ձեր նախազգացումը, դրա շնորհիվ է, որ դուք ակնթաթորեն ճիշտ որոշումներ եք կայացնում, և դա վերաբերում է ոչ միայն գործնա-կան ոլորտին այլև` անձնական կյանքին:Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ: Սակայն նոր հարաբե-րություններ սկսելուց առաջ, դուք պետք է ճիշտ գնահատեք սեփական սպասումները և ցանկությունները, հա-կառակ դեպքում կհայտնվեք տհաճ իրավիճակում:

Ցուլ.

Այսօր դուք շատ բան կարող եք սովորել: Օգտակար տեղեկությունները դուք յուրացնում եք  ակնթարթորեն, իսկ անհրաժեշտ հմտություններին էլ զարմանալիորեն արագ եք տիրապետում: Հաջողության կհասնեն նշանի հատ-կապես այն ներկայացուցիչները, ովքեր ներգրավված են գիտահեն ոլորտներում, գործ են ունենում առավել ժա-մանակակից տեխնիկայի հետ: Ձեր նախկին մրցակիցները այսօր կարող են դաշնակից դառնալ:Այսօր դուք հակ-ված եք մտովի վերադառնալ անցյալի անձնական խնդիրներին, և դա կարող է փչացնել մտերիմների հետ հարա-բերությունները: Չարժե ինքնակեղեքման ենթարկվել անցյալում թույլ տված այն սխալների համար, որոնք, միևնույն է` չես ուղղի:

Երկվորյակներ.

Նվիրեք օրը ստեղծագործելուն, ազատություն տվեք ձեր երևակայությանը: Գործերի հանդեպ ոչ ստանդարտ  մոտեցումը հաջողություն է խոստանում, դրա հետ մեկտեղ էլ դուք կարողանում եք ձեր գաղափարներով հե-տաքրքրել ազդեցիկ մարդկանց: Միակ բանը, որով այսօր չարժե զբաղվել, դա կարևոր ֆինանսական հարցերն են,քանի որ այս ոլորտում իրավիճակն այնքան պարզ և միանշանակ չէ,որքան թվում է:Հնարավոր են կոնֆլիկտ-ներ մտերիմների հետ: Աշխատեք գլխովի չթաղվել տնային գործերի մեջ, ժամանակ գտեք հանգստի և զվար-ճությունների համար: Հիշեք, որ դրական լիցքեր պետք են ինչպես ձեզ, այնպես էլ ձեր մտերիմներին:

Խեցգետին.

Օրվա էմոցիոնալ ֆոնը անբարենպաստ է և դա անդրադառնում է թե’ գործնական, և թե անձնական հարաբե-րությունների վրա: Դուք անհամբեր և բռնկուն եք, չեք հանդուրժում անգամ որևէ մի չնչին ճնշում, հաճախ վի-ճում եք` վիճած լինելու համար: Մարդիկ, ովքեր անկեղծ ցանկանում են հաշտ լինել ձեզ հետ, ստիպված են ձե-զանից հեռու մնալ, սակայն անգամ դա թույլ չի տալիս խուսափել վեճերից: Ազդեցիկ մարդկանց հետ ցանկացած շփում ծայրահեղ զգուշավորություն է պահանջում: Մյուս կողմից էլ, ձեր ագրեսիվ կեցվածքը օգնում է ձեզ` ա-ռաջ անցնել ձեր հակառակորդներից:Հարմար օր է ինտելեկտուալ աշխատանքի և ստեղծագործ մոտեցումների համար:

Առյուծ.

Օրվա սկզբին հաջողվում է արդյունավետ աշխատել, դուք հեշտությամբ եք գտնում դաշնակիցների, ինչի հաշ-վին էլ հաջողության եք հասնում: Ձեր գործնական հոտառությունն անվրեպ է, գործարքները, որ դուք կնքում եք, ձեզ զգալի եկամուտ են ապահովելու: Կարելի է քննարկել աշխատանքը փոխելուն վերաբերող հարցեր, փնտրել նոր գործընկերներ: Մի շտապեք ստորագրել կարևոր փաստաթղթեր` դուք դեռ հնարավորություն կունենաք ա-վելի ձեռնտու պայմանների հասնելու: Օրվա երկրորդ կեսին կծագեն գայթակղություններ , որոնց դիմակայելը շատ դժվար կլինի: Ձեր ցանկությունները բազմաթիվ ու հակասական են,  և դուք ուժ չեք գտնում  դրանց իրա-կանացումը հետաձգելու:

Կույս.

Այսօր ձեզ չի հաջողվում մնալ նախապես մշակած պլանների շրջանակներում, ինչը ձեզ խիստ նյարդայնացնում է: Դուք շատ գործեր անավարտ եք թողնում, դրա հետ մեկտեղ էլ շատերի ուսերին եք դնում այն գործերը, որոնք դուք ավելի լավ կանեիք: Աշխատեք ձեզ վրա ավելորդ ուշադրություն չգրավել, մի խախտեք ավանդույթներն ու ընդունված նորմերը: Ձեզ դուր չի գալիս սովորականի պես լինել, սակայն այսօր դա անհրաժեշտ է:Հատկապես պետք է զգույշ լինեք բարդ գործիքներով աշխատելիս, լինի դա համակարգիչ կամ մեկ այլ ժամանակակից սարք: Ուղևորություններից ավելի լավ է հրաժարվեք:

Կշեռք.

Օրն անհաջող է դասավորվում: Դուք անվերջ բախվում եք բարդությունների, դրա հետ մեկտեղ էլ ազդեցիկ հա-կառակորդներ եք ձեռք բերում: Պաշտպանելով ձեր շահերը, դուք շատ կոշտ դիրքորոշում եք բռնում, և արդյուն-քում տուժում են անգամ նրանք, ովքեր ձեզ ամեն ինչում սատարում էին: Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ, կոնֆլիկտներ պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:Ցանկալի է նվազեցնել գործնական ակտիվությունը, հետաձգել փաստաղթերով աշխատելը, պայմանագրերի ստորագրումը և գործարքների կնքումը: Անձնական հարաբերություններում էլ ամեն չի, որ հարթ է ընթանում:

Կարիճ.

Գործնական բանակցություները անցնում են ոչ այնպես, ինչպես դուք սպասում էիք: Համաձայնագրերը, որոնց հետ դուք մեծ հույսեր էիք կապում, չեն կնքվում: Վաղեմի գործընկերների հետ հարաբերությունների խզման վտանգ կա, իսկ նորերի որոնումը ձեզանից մեծ ժամանակ կխլի: Ցանկալի չէ հանդիպել պոտենցիալ գործա-տուների հետ, նոր պաշտոնի անցնել: Առաջարկությունները, որոնք առաջին հայացքից հետաքրքիր են թվում, չեն արդարացնի ձեր սպասումները:Անձնական հարաբերությունների առումով օրն ավելի բարենպաստ է: Ըն-կերները ձգտում են ամեն կերպ բարձրացնել ձեր տրամադրությունը: Օրը հարմար է գնումների, իմիջի հետ փորձարարություններ անելու համար:

Աղեղնավոր.

Օրը խաբուսիկ թեթև է: Այո, այսօր ձեզ մոտ շատ բան է ստացվում, սակայն ձեռք բերած հաջողությունները այն-քան էլ զգալի չեն:  Այսօրվա ընթացքում արվածը հետո պետք կլինի թարմացնել, իսկ ձեռք բերած համաձայնութ-յուններն էլ` վերանայել:Մարդիկ, ովքեր այսօր ձեր դաշնակիցներն են,շուտով իրենց կդրսորեն ոչ լավագույն կող-մերով:Դրությունը փրկում են ձեր դիվանագիտական որակները` դուք հաջողացնում եք պայմանավորվել անգամ նրանց հետ, ովքեր բոլորովին չեն կիսում ձեր տեսակետը: Հնարավոր է ռոմանտիկ հրապույր, հարաբերություն-ները կզարգանան ոչ այնքան դինամիկ, սակայն ժամանակի հետ լուրջ բնույթ կստանան:

Այծեղջյուր.

Օրը ծայրահեղ զգուշավորություն է պահանջում, դուք, կարծես, բարակ սառույցի վրայով եք քայլում: Հետաձգեք կարևոր գործերը, տեղափոխեք այն հանդիպումները, որոնցից կարող է կախված լինել ձեր պրոֆեսիոնալ ապա-գան:Հրաժարվեք ցանկացած ռիսկային ձեռնարկումից` մեծ է ծուղակն ընկնելու հավանականությունը: Հրապա-րակային ելույթները անցնում են չափազանց վատ, դուք ոչ միայն չեք գտնում նոր համախոհներ ու երկրպագու-ներ, այլև` կորցնում հներին:Այս մռայլ ֆոնի վրա լուսավոր կետ կարող են լինել մտերիմների հետ հարաբերութ-յունները: Հարմար օր է ընկերների շրջապատում հանգստանալու, ռոմանտիկ ժամադրության, սիրային խոստո-վանության համար:

Ջրհոս. Օրվա առաջին կեսին հաջողության հասնելու համար անհրաժեշտ է տարանջատել պրոֆեսիոնալ և անձնական հետաքրքրությունները: Չպետք է տրվել էմոցիաներին, քանի որ դրանք միայն խանգարելու են գործին: Կարող են բարդանալ կանանց հետ հարաբերությունները, քանի որ վերջիններս ձեզանից շատ բան են պահանջում` չցանկանալով հաշվի նստել իրերի իրական դրվածքի հետ: Չեն բացառվում չպլանավորած ծախ-սեր, չնայած դրանք ձեր գրպանին էական հարված չեն հասցնի:Օրվա երկրորդ կեսը կանցնի շատ ավելի թեթև և բարենպաստ: Դուք հնարավորություն կունենաք լուծել ինչ-որ վաղեմի խնդիրներ, ապագա հաջողությունների հիմքերը դնել:

Ձկներ.

Այսօր շատ բան ձեր ուզածով չի ստացվում, սակայն դրանում պետք է մեղադրեք միայն ինքներդ ձեզ: Դուք ներ-քաշվում եք ուրիշների կոնֆլիկտների մեջ, իսկ խաղաղասիրության փորձերը դատապարտված են ձախողման: Մարդիկ, ովքեր ժամանակին ձեզ ծառայություն էին մատուցում, փորձում են ձեզ մանիպուլյացիայի ենթարկել, պահանջում են ձեզանից մեծ զոհաբերություններ: Պետք է հաստատակամություն դրսևորեք` դուք դեռ հնարա-վորություն կունենաք պաշտպանել ձեր շահերը: Չնայած անբարենպաստ միտումների ազդեցությանը, օրվա ընթացքում ձեզ կհաջողվի բավական օգտակար բան անել ձեզ և ձեր մտերիմների համար:

Կարդացեք նաեվ

Մի քանի պայման, որ տղամարդը սիրահարվի ձեզ

Gayane Abovyan

Այս պարզ թեստը ցույց կտա թե ինչ եք Դուք զգում տվյալ պահին և եթե կա խնդիր կօգնի գտնել դրա լուծումը

Gayane Abovyan

Աստղագուշակ․ օգոստոսի 29

Gayane Abovyan

Գնչուները չեն սխալվում․ արագ թեստ՝ կկատարվի՞ արդյոք երազանքը

Gayane Abovyan

Ինչո՞ւ է մենակ մնում աստղակերպի յուրաքանչյուր նշան

Gayane Abovyan

Թեստ. նկարեք ձեր հոգեբանական դիմանկարը

Gayane Abovyan