Հասարակություն

Ներկայացնում եմք կաշվե կահույքը մաքրելու համար 6 պարզ խորհուրդ

Ներկայացնում եմք կաշվե կահույքը մաքրելու համար 6 պարզ խորհուրդ.

1.Կեղտը և սննդի մնացորդները կմաքրի սովորական օճառը:Վերցրեք օճառով մի քիչ թաց սպունգ,այն մի քիչ քամեք և զգուշությամբ սրբեք կահույքը:Ավելի լավ է չափից շատ ջուր չօգտագործել: Փրփուրի մնացորդները կարելի է չոր կտորով մաքրել

2.Իսկ սա ամենա «էկոլոգիապես մաքուր» մեթոդն է:Վերցրեք 1 բաժակ կովի բնական կաթ մի քիչ տաքացրեք լցրեք ոչ մեծ տարայի մեջ Դրա մեջ թրջեք մաքուր կտոր և լավ քամեք:Սրբեք բազմոցը Մնացորդները չոր անձեռոցիկով մաքրեք

3.Գրչի հետքերը կարելի է կպչուն ժապավենով մաքրել:Այն կպցրեք մակերևույթին և զգուշությամբ քաշեք Հետքերը լվացեք բնական օճառով և մաքուր ջրով

4.Կաշվե մակերևույթը մաստակից կամ մեղրամոմից մաքրելու համար վերցրեք մի կտոր սառույց և դրեք ցելոֆանե տոպրակի մեջ Դրեք կեղտոտ հատվածին:Մնացորդները զգուշությամբ մաքրեք դանակի ծայրի հակառակ կողմով

5.Մարկերի հետքրեը կարելի է հեշտությամբ մաքրել էթիլ սպիրտով:Հետո կարող եք բիծը մաքրել սպունգով և ջրով

6.Բազմոցի վրայի քերծվածքներից ազատվել կօգնի «հեղուկ կաշին»:Նախ պետք է վերացնել բոլոր կոշտությունները և յուղազերծել մակերևույթը:Հետո քսեք «հեղուկ կաշվի» առաջին շերտը այն հարթեցրեք և թողեք չորանա:Կախված խնդրի բարդությունից պրոցեդուրան կարող եք կրկնել։Կաշվե կահույքը լավ պահպանելու համար աշխատեք սենյակում խոնավության նորմալ մակարդակ պահել:

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Պետք է հուշել գեներալին ու նախկին նախագահին, որ…Նվեր Մնացականյանի հերթական ջախջախիչ մեկ րոպեն նախկինների՝ թշնшմու ջրաղացին ջուր լցնելուն

Gayane Abovyan

Ժամանակն է, որ Եվրամիությունը ներկայանա ընդդեմ Էրդողանի. Modern Diplomacy

Gayane Abovyan

Զոհեր կան նաեւ Գեղարքունիքի մարզից. Անունները հայտնի են

Gayane Abovyan

Որոշում եմ կայացրել Ջալալ Հարությունյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում․ Արայիկ Հարությունյան

Gayane Abovyan

Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղին առնչվող միջնորդությունը |tert.am|

Gayane Abovyan

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Կոտայքի մարզում

Gayane Abovyan