Հասարակություն

Հզոր աղոթք առ Աստված, որը հույսով կլցնի Ձեր հոգին

Հավերժի Աստված և բոլորի արարիչ, որ այս օրից սկսած նախ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, առանձնացրիր լույսը խավարից: Մեղքով խավարյալս ընկնում եմ քո առջև և աղաչում քեզ, իմ Տեր և Աստված, լուսավորիր խա-վար խորհուրդներս ու մութով ծածկված մտքերս, բաց արա զգայարանիս առագաստը գործելու և անպիտան ծառայիս ծագեցրու քո ճառագայթների շողը:

Փա՛ռք անպատում, որ փարում էիր անհուն համասփյուռ ջրերի վրա, փայլեցրու նվաստիս փառքիդ սրբարար լույսը, մեղքերից մաքրիր բազմամեղիս և սրբիր անսահման սխալներից: Տեր և Աստված իմ, որ այս օրը լույսը տիվ անվանեցիր, իսկ խավարը` գիշեր, իմ մեղքի գիշերը և իմ անօրինությունների խավարը հերքիր ու հեռաց-րու ինձնից:

Բայց դու, Տեր, գթած և մարդասեր, որ երկնքի ու երկրի լինելուց առաջ նախապես պատրաստեցիր արքայութ-յունդ սուրբ առաքյալներին և բոլոր քեզ սիրողներին, ինձ ևս արժանի արա նրանց հետ ժառանգելու խոստա-ցածդ բարիքները և նրանց հետ փառավորելու Երրորդությունդ.

հավիտյանս հավիտենից. ամեն:

Կարդացեք նաեվ

Ջալալի անաստված հրամանը, որը 73 զինվորի գլուխ կերավ

Gayane Abovyan

Եթե Ադրբեջանը շարունակի խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և դիմի նախահարձակ գործողությունների, ՊԲ պատասխանը լինելու է անհամաչափ կոշտ. Արցախի ՊԲ

Gayane Abovyan

Իրանը երբեք թույլ չի տա, որ Թուրքիան այդչափ հզորանա․ Արման Նավասարդյան

Gayane Abovyan

Ապստամբություն եք ուզում, որ ի՞նչ անեք․ բացի Նիկոլին հեռացնելուց, ուրիշ ծրագիր դուք չունեք

Gayane Abovyan

Եզրակացություն արա ՍՐԱՆԻՑ ու հնարավորինս շուտ հեռացիր․․․ Ալիս Սողոմոնյանի սենսացիոն բացահայտումները Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մասին

Gayane Abovyan

Կորոնավիրուսը կայուն է մնում ջրում. Ռուսաստանում պարզել են` որքան

Gayane Abovyan