Հասարակություն

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 32-ամյա վարորդը Ford Transit-ով կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։15-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 32-ամյա Գարուշ Մ-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գարուշ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-դ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը։

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցվ դուրս բերվեց անվտանգ վայր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ

Կարդացեք նաեվ

Շաքե Իսայանն, Իվետա Տոնոյանն ու մյուսները երգում են Հանրապետության հրապարակում՝ խարույկի շուրջ նստած

Gayane Abovyan

Էդմոն Մարուքյանը Մոսկվայում է

Gayane Abovyan

Առավոտյան հակառակորդը վերսկսվել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողությունները

Gayane Abovyan

Դժոխք էր, պատերազմ չէր. մենք 30 տարի «էշի ականջում» քնած ենք եղել. ազատամարտիկ

Gayane Abovyan

Փաշինյանի թիկնապահները ոլորում են տարեց քաղաքացու ձեռքերը.Տեսանյութ

Gayane Abovyan

16 մահ, 656 նոր վարակակիր․ հաջորդ շաբաթվանից շարժական թիմեր կգործեն պատվաստման համար

Gayane Abovyan