Հասարակություն

Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 24-ամյա թոռը ոստիկաններին հայտնել է, որ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխելիս կորոնավիրուսի վարակից մահացած տատու ոսկյա մատանին մատի վրայից անհայտացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Կոտայքի մարզի բնակիչ, 24-ամյա Վազգեն Վ.-ի դիմումի փաստով:


Վերջինս ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել է, որ հունիսի 11-ին, ժամը 07:30-ի սահմաններում իր 69-ամյա տատը կորոնավիրուս վարակից մահացել է Երևան քաղաքի հիվանդանոցներից մեկում, որտեղ վերջինիս դին փաթեթավորելու ժամանակ ձեռքին ոսկյա մատանի է եղել, ինչից հետո շտապօգնության ավտոմեքենայով դին տեղափոխվել է Աբովյան քաղաքի Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի դիահերձարան, որտեղ դիահերձող Ա.-ն իրեն հայտնել է, որ հանգուցյալի ձեռքին մատանի չի եղել և որպես ապացույց ցույց է տվել հանգուցյալ տատու ձեռքի լուսանկարը, որում մատանի առկա չի եղել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վազգեն Վ.-ն իրավապահներին հայտնել է, որ նախկինում ոստիկանություն չեն դիմել, քանի որ զբաղված են եղել հուղարկավորության նախապատրաստման աշխատանքներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

Ունենք կորոնավիրուսով վարակման 330, մահվան՝ 7 դեպք

Gayane Abovyan

Ինչպես է ընտանիքը դիմավորում գերությունից վերադարձած Նարեկ Սարդարյանին․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Gayane Abovyan

Ադրբեջանը ցանկանում է յուրացնել հայկական եկեղեցիները, Հիմա ադրբեջանցիները ասում են, թե…Կոստանտին Զատուլինի կոշտ և դիպուկ պատասխանը ադրբեջանցիներին

Gayane Abovyan

«Չափազանց վշտացած եմ»․ Հռոմի պապը դատապարտել է Թուրքիայի` Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու որոշումը

Gayane Abovyan

Կիմ Բալայանը դադարեցնում է հացադուլը

Gayane Abovyan

Ալիևը դժոխքի մեջ է հայտնվել՝ նա ստիպված կլինի հանել Ադրբեջանական զորքը Հադրութից

Gayane Abovyan