Առողջություն

Հազի դեմ օշարակները կարող են վտանգավոր լինել կորոնավիրուսային վարակի դեպքում

Կորոնավիրուսային վարակի դեպքում հազի դեմ օշարակների ընդունումը կարող է վատ գաղափար լինել, քանի որ այդ դեղամիջոցներից շատերի մեջ պարունակվում է նյութ, որը կարող է նպաստել կորոնավիրուսի բազմացմանը։ Այս մասին ասվում է գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nature-ում։

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, խոսքը վերաբերում է դեքստրոմետորֆանին՝ միացություն, որը ճնշում է դեպի ուղեղը գնացող ազդանշանները, որոնք ակտիվացնում են հազի ռեֆլեքսը։ Գիտնականները ենթադրում են, թե մեծ է հավանականությունը, որ կորոնավիրուսային վարակով պացիենտները կսկսեն ընդունել այդ դեղամիջոցները, չէ՞ որ COVID-19-ի գլխավոր ախտանիշներից մեկը հենց հազն է։

«Մենք հայտնաբերել ենք, որ առանց դեղատոմսի վաճառվող որոշ դեղամիջոցներ կարող են ունենալ պրովիրուսային ազդեցություն, դրանք կարող են ակտիվորեն նպաստել վարակի տարածմանը, եւ մարդիկ պետք է իմանան այս մասին»,- ասել է Սան Ֆրանցիսկոյում University of California-ի պրոֆեսոր Նեւիլ Քրոգանը։

Թեեւ հազի դեմ օշարակների ընդունումը դեռեւս չի նշանակում, որ կորոնավիրուսային վարակի ախտանիշները կվատանան կամ կսրվեն, հետազոտողները խորհուրդ են տալիս չընդունել այն դեղամիջոցները, որոնք դեքստրոմետորֆան են պարունակում։

«Եթե ես COVID-19 ունենայի, ես լավ կմտածեի նախքան հազի դեմ օշարակ ընդունելը»,- հավելել է Քրոգանը։

Կարդացեք նաեվ

Ընդամենը մեկ հավելում սուրճի մեջ, և դուք կմոռանաք երիկամների խնդիրների մասին

Gayane Abovyan

Կիտրոնի բուժիչ և օգտակար հատկությունների մասին

Gayane Abovyan

Բնական հզոր միջոց՝ կոկորդի ցավի դեմ հետևեք և անգինայի ախտանիշները կարծես չեն էլ եղել

Gayane Abovyan

Գեղեցիկ և խնամված մաշկի թշնամիները

Gayane Abovyan

Կոկորդի ողողում ջրածնի պերօքսիդով. Անգինայի և տոնզիլիտի դեպքում

Gayane Abovyan

Սառեցված կիտրոնը ավելի շատ է օգտակար առողջության համար Ահա թե ինչու

Gayane Abovyan