Շոու-բիզնես

Անջելինա Ջոլին պատմել է ընտանիքի եւ իր երեխաների ապրումների մասին

45-ամյա Անջելինա Ջոլին խոստովանել է, որ մշտապես փոփոխվող աշխարհի պայմաններում շատ է անհանգստանում իր երեխաների համար։ Դերասանուհին բոլոր ուժերով փորձում է նրանց զերծ պահել ցնցումներից։

«Ինչպես ծնողների մեծ մասը, ես նույնպես փորձում եմ միշտ հանգիստ մնալ, որպեսզի իմ մասին մտահոգվելու առիթ չտամ երեխաներին։ Նրանք անհանգստանալու համար բավարար պատճառներ ունեն», – հայտնել է Անջելինան։ Դերասանուհին իր ազատ ժամանակը նվիրում է երեխաներին։ «Ես նրանց մեջ ներդնում եմ ամբողջ էներգիան», – հայտարարել է նա:

Ինքնամեկուսացման ժամանակ աստղի դուստրը կորուստ է ունեցել. սիրելի ճագար Վիվիենը սատկել է։ Հոգատար մայրիկը եւս երկու նապաստակ է վերցրել, որոնք առողջական լուրջ խնդիրներ են ունեցել։

«Նրանք պետք է զույգ լինեն։ Նրանք այնքան քնքուշ են։ Ճագարների մասին հոգատարությունն օգնում է երեխաներին գթասրտություն սովորել», – պատմել է դերասանուհինHarper’s Bazaar-ի բրիտանական տարբերակին տված հարցազրույցում։ Նա խոստովանել է, որ իրենց տանը շուն, օձ ու մողես նույնպես ապրում են։

Հիշեցնենք, որ Բրեդ Փիթի հետ ամուսնալուծությունից հետո աստղային զույգի բոլոր 6 երեխաները մնացել են մոր հետ։ Նախկին ամուսինները երեք կենսաբանական երեխա ունեն՝ 14-ամյա Շայլոն եւ 11-ամյա երկվորյակներ Վիվյենն ու Նոքսը, ինչպես նաեւ երեք որդեգրվածներ՝ 18-ամյա Մադդոքսը, 16-ամյա Պաքսն ու 15-ամյա Զախարան:

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Քրիստինա Եղոյանը ցույց է տվել, թե ինչ հաճելի է անցել իր հանգստյան օրը (լուսանկարներ)

Gayane Abovyan

Ադրբեջանցի մայրեր, ճիշտ եք անում, որ… Լալա Մնացականյանի ՀԶՈՐ խոսքերն, որոնք անտարբեր չեն թողնի ոչ ոքի

Gayane Abovyan

Միայն Իննա Խոջամիրյանը կարող էր Զիրոյանին այսքան «ռոմանտիկ» վաjր տանել (տեսանյութ)

Gayane Abovyan

«Ուզում եմ այս տարի տուն գնել, ոչ թե ամուսնանալ». Իննա Խոջամիրյան

Gayane Abovyan

Սա Ձեր հոր դուքյանը չի, որ չեք գնում. Մհեր Արմենիան՝ Փաշինյանին (տեսանյութ)

Gayane Abovyan

Անժելա Սարգսյանն ուշադրություն չի դարձնո՞ւմ, որ իր 15-ամյա դուստն իրենից մեծ է երևում արդեն

Gayane Abovyan