Առողջություն

Ամառային դիետա

Ամռանը քաշը կարգավորելու եւ օրգանիզմն օգտակար նյութերով հագեցնելու հնարավորություն ունենք, եւ այդ հարցում մեզ կօգնի ամառային դիետան: Ամառային դիետաներն արդյունավետ են, քանի որ տարվա այս շրջանում սկսվում է օրգանիզմի նյութափոխանակության կարգավորումը:

Ամառային այս դիետայի պարագայում թույլատրելի են հետեւյալ ըմպելիքները՝ հանքային ջուր, կանաչ թեյ, կվաս, դիետիկ գազավորված ըմպելիքներ: Օրական հարկավոր է մինչեւ 2 լիտր ջուր խմել: Ժամը 18:00-ից հետո կարելի է ուտել տանձ, խնձոր կամ նարինջ. 1 հատ՝ երկու ժամը մեկ:

Դիետայի ճաշացանկը

Նախաշաճ

մեկ բաժակ կաթ, երկու կտոր սեւ հաց՝ կարագով
սուրճ (կարելի է կաթով, բայց առանց շաքարավազի), երկու կտոր հաց՝ կարագով
թեյ (առանց շաքարավազի), թարմ բանջարեղեն՝ թթվասերով (1 թ/գ) եւ բանան

Երկրորդնախաճաշ

Երկու տանձ, խնձոր կամ նարինջ

Ճաշ

ձվով բանջարեղենային ապուր (կարելի է թթվասեր ավելացնել)
կարտոֆիլի խյուս (մինչեւ 300 գրամ) + թարմ բանջարեղեն
անյուղ տավարի կամ հավի միս կամ խաշած ձուկ (մինչեւ 150 գրամ) + թարմ բանջարեղեն (մինչեւ 300 գրամ)

Հետճաշիկ

Բանջարեղենով աղցան (կարտոֆիլն արգելված է)

Ընթրիք

անյուղ պանիր (50 գրամ)
անյուղ կաթնաշոռ (100 գրամ)
խաշած ձու
2 հատ խաշած կարտոֆիլ

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Ծխելը թողնելու աշխատող միջոց. այս 2 բաղադրիչները կկոտրեն կախվածությունը

Gayane Abovyan

Այս մթերքը կկանխի կորոնավիրուսի տարածումը․ Այն պետք է հաճախ օգտագործեն տարեցները, բժիշկները և ռիսկային գոտում գտնվողները

Gayane Abovyan

Կերակրի սոդայի 17 հրաշք հատկություններ/ Ջուրը, քացախն ու սոդան կարող են իսկական հրաշքներ

Gayane Abovyan

Բնական ըմպելիք, որը կօգնի լավացնել արյան շրջանառությունը, մաքրել այունն ու անոթները

Gayane Abovyan

Ցեյլուլիտի առաջացման պատճառները

Gayane Abovyan

Մեկ դեղամիջոցը կփոխարինի ամբողջ դեղատուփը. լյարդի խնդիրն ու մեծ քաշն այլևս սարսափելի չեն

Gayane Abovyan