Շոու-բիզնես

«Չունի աշխարհը քեզ նման բնական գեղեցկություն»․ Դիանա Մալենկոն առանց շպարի

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Դիանա Մալենկոյին հեռուստաէկրաններին կարելի է տեսնել ցանկացած կերպարով: Նա այն հեռուստադեմքերից է, որը երբեք չի վախեցել արտաքին տեսքի փորձարկումներից: Դիանան նաեւ այն համարձակ հայտնիներից է, որը պարբերաբար կիսվում է այնպիսի լուսանկարներով, որոնցում երեւում է նրա բնական տեսքը՝ առանց դիմահարդարման:

Դիանան իր Instagram-ում նոր կադր է հրապարակել, որում իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է քնքուշ ու նուրբ կերպարում։ Հաղորդավարուհին արձակել է վարսերը, առանց շպարի է։ Դիանան կրում է գունավոր վերնաշապիկ, իսկ հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հետեւորդները գրել են․ «Չունի աշխարհը քեզ նման բնական գեղեցկություն», «Գեղեցկուհի»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Դիանան ներկայացրել էր ոճային ու հմայիչ կերպարում։ Նա կրում էր ճերմակ կարճաթեւ շապիկ, վարդագույն երանգի կիսաշրջազգեստ, նույն երանգի լայնեզր գլխարկ։ Նա մեղմ շպարով էր, վարսերը գեղեցիկ հավաքված էին։ 

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Միայն թե տեսնեք՝ ինչ շքեղ մեքենա է նվիրել Գոհար Ավետիսյանը եղբորը

Gayane Abovyan

Քրիստինա Օրբակայտեի կատարումը Ծառուկյանի որդու հարսանիքին

Gayane Abovyan

Ինչու են Գարիկ Պապոյանը և կինը թաքցնում, որ միասին են հանգստանում

Gayane Abovyan

Ոչ մեկի պրոեկտը չեմ, ազգի հետ դաշինք կազմելու առաքելություն ունեմ․ Մհեր Արմենիա

Gayane Abovyan

Էմմին այլևս չի թաքցնում ամուսնուն. տեսեք՝ ինչ նկարներ է հրապարակել

Gayane Abovyan

Փաշինյա՞ն, թե՞ Պուտին․ Ում հետ կգնար Ժաննա Բուտուլյանը երեկոյան ընթրիքի. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Gayane Abovyan