Հասարակություն

Ինչպե՞ս մեկ շաբաթում ազատվել քաղցրավենիքի նկատմամբ հակվածությունից. շվեդ դիետոլոգի խորհուրդները

Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր է ազատվել քաղցրավենիքի նկատմամբ հակվածությունից: Առաջին օրերին, իհարկե, բարդ կլինի, սակայն ժամանակի ընթացքում ինչ-որ քաղցր բան ուտելու ցանկությունը կնվազի, պնդում է դիետոլոգ Ֆրեդրիկ Պաուլունը (Շվեդիա):

inosmi.ru-ի հաղորդմամբ՝ քաղցրավենիքի նկատմամբ հակվածությունից ազատվելու համար անհրաժեշտ է հետեւել մի քանի կանոնների. ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում օրգանիզմը կփոխվի, եւ քաղցրի նկատմամբ դիմադրությունը շատ ավելի հեշտ կհաղթահարվի:

Որպեսզի ձեռքերը չձգվեն դեպի գլյուկոզա պարունակող քաղցրավենիքը, մասնագետը խորհուրդ է տալիս շեղել ուշադրությունը, օրինակ, զբաղվել սպորտով. ֆիզիկական ակտիվության շնորհիվ օրգանիզմում արտադրվում են դոֆամին, էնդորֆիններ եւ սերոտոնին, որոնք բարձրացնում են տրամադրությունը: Հենց դրանք էլ մենք փորձում ենք ստանալ քաղցրավենիք օգտագործելու միջոցով:

Երկրորդ քայլը սթրեսից խուսափելն է: Հաճախ մենք ցանկանում ենք քաղցրավենիքի միջոցով հաղթահարել սթրեսը, քանի որ այն հանգստացնում է: Քաղցրից հրաժարվելու առաջին շաբաթվա ընթացքում ցանկալի է հնարավորինս պահպանել հանգստություն:

Երրորդ քայլ. գտեք հաճույք ստանալու այլ աղբյուրներ, օրինակ, ընդունեք անուշաբույր լոգանք, լսեք երաժշտություն, դիտեք կինո, արեք այն, ինչ ձեզ հաճույք է պատճառում շաքարի փոխարեն:

Չորրորդ քայլ. փորձեք բավականաչափ քնել, քանի որ քնի պակասն ուժգնացնում է շաքար պարունակող սնունդ օգտագործելու ցանկությունը:

Հինգերորդ քայլ. կանոնավոր սնվեք, որպեսզի արյան մեջ շաքարի պարունակությունը լինի կայուն մակարդակի:

Վեցերորդ քայլ. եթե դուք ունեք կախվածություն շաքարից, փորձեք շաբաթվա ընթացքում խուսափել ցանկացած քաղցր մթերքից, անգամ մրգերից եւ հատապտուղներից, քանի որ դրանք կարող են հրահրել ձեզ նորից սկսել մեծ քանակությամբ քաղցրավենիք օգտագործել:

Յոթերորդ քայլ. փորձեք չուտել կիսաֆաբրիկատներ, չէ՞ որ դրանցում նույնպես պարունակվում է մեծաքանակ շաքար:

Ութերորդ քայլ. փորձեք խմել ավելի շատ ջուր, քանի որ ջուրն արագացնում է հագեցվածության զգացումն ու դանդաղեցոնւմ ածխաջրերի յուրացումը:

Իններորդ քայլ. փորձեք ուտել ավելի շատ ընկուզեղեն եւ սերմեր, քանի որ դրանք օգնում են պահպանել արյան մեջ գլյուկոզայի կայուն մակարդակը:

Տասներորդ քայլ. օգտագործեք ավելի շատ սպիտակուցներ, քանի որ դրանք ապահովում են հագեցվածության երկարատեւ զգացողություն եւ օգնում պայքարել քաղցրի նկատմամբ ձգտման դեմ:

Կարդացեք նաեվ

Ռուսաստանի և Թուրքիայի միջև Արցախում ծագել են տարաձայնություններ

Gayane Abovyan

Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախյան ճակատի հարավային ուղղությամբ

Gayane Abovyan

Ցավոք գիշերվա մարտերում ընկավ ևս մի ընկեր. Արծրուն Հովհաննիսյան

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքական ԱԹՍ-ները չեն կարողացել աշխատել, առաջխաղացումը քիչ է, փախուստը՝ շատ. իրավիճակը սահմանին

Gayane Abovyan

Կարդա, մի՛ ալարիր. Մեկ էլ մի «լայքիր», եթե չես կարդացել. Գրառում

Gayane Abovyan

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

Gayane Abovyan