Հունիսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17064 դեպք, որոնցից 6276-ն` առողջացած, 285-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 16-ով ավելի։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10409 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 83600 թեստավորում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 397 նոր դեպք և 62 առողջացած։