Հասարակություն

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 566 դեպք, որից 292-ը՝ արտակարգ, արձանագրվել է 16 մահ

Հունիսի 8-14-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 566 դեպք, որից 292-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 191 հրդեհի, երկու ջրահեղձման, երկու ուժեղ կարկուտի, երկու ուժեղ քամու, հինգ որոնողափրկարարական դեպք, 70 ճանապարհատրանսպորտային պատահար, 14 ինքնասպանության փորձ, 112 օձի նկատման դեպք, ինչպես նաև՝ 115 կենցաղային կանչ. տուժել է 115 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է հինգ քաղաքացի:
Արձանագրվել է թունավորման ինը դեպք:

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 16 մահ:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման վեց դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել յոթ քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված վեց տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Կարդացեք նաեվ

Սպա Ալավերդյանն ակնհայտորեն կարդում է իրեն պարտադրված թերի հայերենով մշակված տեքստը․ ՊՆ

Gayane Abovyan

Պուտինենք շտապ բացում են փակագծեր․ Ահա թե ինչ է կատարվել Տավուշում

Gayane Abovyan

«Լա՛վ էղեք, ժողովո՛ւրդ ջան»․ Փաշինյանը կենաց ասեց ու բաժակ բարձրացրեց Բազում համայնքում

Gayane Abovyan

Պուտինը խոսել է ԼՂՀ-ում ընթացող պատերազմի եւ Էրդողանի մասին

Gayane Abovyan

Բերման ենթարկված սյունեցիներից մեկի նկատմամբ բռնություն են կիրառել. Արման Աբովյան

Gayane Abovyan

Արայիկ Հարությունյանը խուսափում է հանդիպել ժողովրդի հետ․ հադրութցի

Gayane Abovyan