Առողջություն

Ինչո՞վ է վտանգավոր պաղպաղակի «գերչափաքանակը»

Ամեն օր պաղպաղակ ուտելը վատ գաղափար է. մեծահասակ մարդը կարող է շաբաթական ուտել պաղպաղակի երկու չափաբաժին: Այսպիսի կարծիք է հայտնել բժշկական գիտությունների թեկնածու, բարձր կարգի բժիշկ Վլադիմիր Զայցեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ամեն օր պաղպաղակ ուտել հաստատապես չի կարելի: Մեծահասակ մարդու համար նորման կազմում է շաբաթական երկու պաղպաղակ՝ պայմանով, որ Ղրիմի կամ Սոչիի շոգ կլիմայի պայմաններում ենք գտնվում»,- ասել է նա:

Մասնագետի խոսքով՝ սառը քաղցրեղենի «գերչափաքանակը» կարող է առաջացնել ֆարինգիտ, անգինայի բռնկում, լարինգիտ, ռինոսինուսիտ եւ մի ամբողջ շարք այլ հիվանդություններ:

Զայցեւը հավելել է, որ պաղպաղակին պետք է վերաբերվել որպես «բավականին վտանգավոր մթերքի»: Իսկ կոկորդի բորբոքման հավանականությունը նվազագույնի հասցնելու համար մասնագետը խորհուրդ է տալիս պաղպաղակը գործածել տաք թեյի հետ, ինչպես նաեւ նախապատվություն տալ մրգային սառույցին:

Կարդացեք նաեվ

Եթե նկատում եք այս 6 ախտանշանները, նշանակում է, որ ձեր լյարդը ծանրաբեռնված է տոքսիններով

Gayane Abovyan

Սա իմանալուց հետո Դուք այլևս երբեք դեն չեք նետի ընկույզի միջնապատերը

Gayane Abovyan

Հոդացավերի բուժման ժողովրդական միջոց․ Օգնում է մի քանի անգամից

Gayane Abovyan

Ինչպես է կիտրոնն իջեցնում արյան ճնշումը: 3 բաղադրատոմս հիպերտոնիկ հիվանդների համար

Gayane Abovyan

Ամենակարող անանուխը

Gayane Abovyan

Ահա ինչու է առավոտյան թրջած նուշ ուտելն առողջ սովորություն

Gayane Abovyan