Հասարակություն

Կարդացեք այս Երեկոյան Աղոթքը քնելուց առաջ

Գոհանում եմ Քեզանից,Տեր իմ և Աստված

իմ,ու օրհնում և փառավորում եմ Քո սուրբ անունը,որ պահպանեցիր Քո անարժան ու մեղաւոր ծառային այս ցերեկ և խաղաղությամբ հասցրեցիր երեկոյան ժամին:

Եվ այժմ աղաչում եմ Քեզ,Տեր իմ և Աստված իմ,որ ստեղծեցիր ցերեկը գործելու և գիշերը մեր տկար բնության հանգստի համար արդ տուր Քո ծառային մարմնով ննջել և հոգով ու մտքով արթուն մնալՏեր իմ և Աստված իմ ահա ես ննջում եմ ու ընկած եմ անկենդան դիակի նման և չգիտեմ երբ ու ինչպես եմ արթնանալու,ուստի հոգիս,մարմինս և իմ բոլոր պարագաները Քո անհուն ողորմության մեջ են:Եվ խնդրում եմ,որպեսզի Դու Քո ամենազոր աջով կնքես Քո ծառայի տեղն ու հարկը,ելքն ու մուտքը որ ննջեմ ապահով և աներկյուղ,խաղաղությամբ ու առանց փորձանքների Պահպանիր ինձ իմ հոգեկան և մարմնական բոլոր թշնամիներից ու նրանց որոգայթներից փրկիր ինձ խավարում շրջող չարից, գիշերային և զարհուրեցուցիչ երևումներից:Մաքրիր իմ միտքը բոլոր թյուր մտածումներից աղտեղի խորհուրդներից և բոլոր մեղսածին շարժումներից:Քո հանցավոր ծառային պահապան և վերակացու կարգիր երկնային զինվորություններիդ բանակին՝իմ հրեշտակի հետ ու Քրիստոսիդ ամենահաղթ Խաչի նշանը որոնց (օգնությամբ) այս գիշեր կննջեմ ապահով և աներկյուղ ու խաղաղությամբ կհասնեմ առավոտյան ժամին,որպեսզի և այնժամ փառավորեմ Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն,Որին միշտ վայել է փառքը և երկրպագությունը հավիտյանս հավիտենից ամեն

Կարդացեք նաեվ

Ամբողջ ազգով խնդրում ենք Տեր Աստված, պահիր և պահպանիր բանակն Հայոց

Gayane Abovyan

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. ջուր չի լինելու

Gayane Abovyan

Սեպսիս, թոքերի այտուց. «Աստղիկ» ԲԿ-ում ծննդկան է մահացել. հարազատները մեղադրում են «Շենգավիթ» ԲԿ-ի՝ հղիությունը հսկած բժշկին

Gayane Abovyan

Ողորմելի գործարք են կնքել․ Բոլորը թքում են թուրքերի երեսին / ՇՏԱՊ

Gayane Abovyan

Թիրախավորում են Հադրութը, Շուշին և այլ քաղաքներ. Արծրուն Հովհաննիսյան

Gayane Abovyan

Պուտինը Մոսկվա է հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին

Gayane Abovyan