Ժամանց

Սիրո բանաձև. Արտահայտություններ, որոնք արժե, որ ամեն օր ասեք ձեր տղամարդուն

Շատերը վստահ են, որ եթե դուք սիրում եք մարդուն, այդ մասին ամեն օր ասելն ամենևին էլ անհրաժեշտ չէ, ավելի լավ է արտահայտել զգացմունքները գործողություններով և արարքներով: Այնուամենայնիվ, բառերը ուժեղ ազդեցություն ունեն հարաբերությունների ներդաշնակության վրա:

Համարվում է, որ տղամարդկանց վրա դժվար չէ տպավորություն թողնել: Կարևորը՝ ասել նրանց այն, ինչ ուզում են լսել: Ավաղ, շատ կանայք մոռանում են սիրո և աջակցության խոսքերի կարևորության մասին:

1. «Շնորհակալություն» / «Խնդրում եմ»

Կինը կարող է խրախուսել իր տղամարդուն շատ բաներ անել, և երախտագիտության պարզ խոսքերը նրա համար լավագույն պարգևն են: Ընտրրյալն ավելի ոգևորված կփորձի, եթե զգա, որ գնահատվում են իր գործողությունները: Մի վախեցեք 10 անգամ ավելի շատ շնորհակալություն հայտնել տղամարդուն, քան նա արժանի է: Ի պատասխան՝ նա ձեզ համար 100 անգամ ավելին կանի, քան խոստացել է:

2. «Դու շատ գեղեցիկ ես / առնական ես»

Կարծրատիպ է այն, որ միայն կանանց են հաճոյախոսություններ պետք: Տղամարդիկ նույնպես շոյվում են դրանցից, և շատ կարևոր է հիացմունքի խոսքեր լսել քո հասցեին, հատկապես, երբ խոսքը վերաբերում է արտաքին տեսքին: Կարևորը՝ զուգընկերոջն անկեղծ գովելն է:

3. «Ես սիրում եմ քեզ»

Ամենապարզ և ակնհայտ բառերը, որոնք կարող եք ասել ձեր տղամարդուն: Դրանցից շատ բան է կախված հարաբերություններում: Թույլ մի տվեք, որ ձեր սիրելին մոռանա ձեր զգացմունքների մասին, բայց միևնույն ժամանակ շաղ մի տվեք այս բառերը, հակառակ դեպքում դրանք կկորցնեն իրենց նշանակությունը:

Իսկ դուք հաճա՞խ եք ասում այս արտահայտությունները ձեր տղամարդուն: Ի՞նչ այլ բառեր կավելացնեիք այս ցուցակում: Սպասում ենք ձեր պատասխաններին մեկնաբանություններում:

Կարդացեք նաեվ

Հորոսկոպ վաղվա համար 16 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2020 թվական. Կենդանակերպի բոլոր նշանների համար

Gayane Abovyan

ՁԵՐ ԵՂՈՒՆԳԻ ՁևԻ և ՁԵՐ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՄԻՋև ԿԱՊ ԿԱ

Gayane Abovyan

Հորոսկոպի այս նշանին հիանալի օգոստոս է սպասում

Gayane Abovyan

Ինչ եք առաջինը տեսնում լուսանկարում. պատասխանը կբացահայտի ձեր բնավորությունը

Gayane Abovyan

Աստղագուշակ․ հոկտեմբերի 22

Gayane Abovyan

Հորսկոպի այս նշանի համար կյանքը շուտով կփոխվի

Gayane Abovyan