Որոշ մարդիկ պատրաստ են ներողություն խնդրել գրեթե ամեն րոպեն մեկ՝ յուրաքանչյուր մանրուքի համար, իսկ որոշներն էլ հպարտ լռում են, նույնիսկ եթե գիտակցում են, որ իրենք բացարձակ սխալ էին: Աստղաբանները նշել են կենդանակերպի այն 5 նշանները, որոնք հազվադեպ են ներողություն խնդրում նույնիսկ ամենամոտ մարդկանցից: Բայց նրանք միշտ պատրաստ են նվերներով և արարքներով հարթել իրավիճակը:
5-րդ հորիզոնական՝ Կույս
Հավատացած են, որ ներողությունը ոչ մի օգուտ չի բերում: Ցանկացած իրավիճակ կարելի է շտկել, իսկ մյուսների զգացմունքներն ու ապրումները նրանց չեն հետաքրքրում: Կույսերը միշտ եզրակացություններ են անում տեղի ունեցածից: Եթե սովորեին կանխատեսել իրենց գործողությունների հետևանքները, ամեն ինչ շատ լավ կլիներ:
4-րդ հորիզոնական՝ Ջրհոս
Իրենց չափազանց խելացի, խորաթափանց են համարում ներողություն խնդրելու համար: Նույնիսկ, երբ Ջրհոսները հասկանում են, որ սխալվել են, մինչև վերջ փորձում են փրկել իրենց:
3-րդ հորիզոնական՝ Խոյ

Սկզբունքայնորեն ներողություն չեն խնդրում: Խորապես համոզված են, որ բոլորը ցանկացած իրավիճակում կարող են նախատեսել ամեն ինչ, իսկ երբ որևէ բան ըստ ծրագրի չի ընթանում, դա ոչ թե իրենց, այլ մյուսների խնդիրն է: Լավն այն է, որ այդ ինքնավստահությունը Խոյերին թույլ է տալիս առաջ շարժվել:
2-րդ հորիզոնական՝ Ցուլ
Կա երկու պատճառ՝ ինչու Ցուլերը չեն սիրում ներողություն խնդրել: Առաջին՝ նրանք իսկապես կամակոր են: Երկրորդ՝ նրանք պարզապես չեն կարողանում դա ճիշտ անել: Այդ պատճառով Ցուլերը նախընտրում են ներողություն չխնդրել, այլ ծրագրավորված շտկում են իրավիճակը:
1-ին հորիզոնական՝ Առյուծ

Առյուծներին, ըստ էության, առհասարակ չեն հետաքրքրում իրենց գործողությունների հետևանքները: Իսկ եթե նրանց բառերը կամ քայլերը ցավեցրել են որևէ մեկին, դա նրանց խնդիրն է: Նույնիսկ, եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անցնեն ձեր վրայով և ներողություն խնդրեն, չկա որևէ երաշխիք, որ 5 րոպե անց նորից չեն ցավեցնի ձեզ: Այլ կերպ չի էլ կարող լինել, քանի որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները համոզված են, որ իրենց որոշումներն իրավացի են: Այլ բան, եթե Առյուծները գիտակցեն, որ սխալվել են: