Խոհանոց

Քաղցրասերների համար. Նրբահամ ու գեղեցիկ ռուլետներ, որոնք հիանալի տարբերակ կարող են լինել ֆուրշետի սեղանի համար

Բաղադրիչներ

Խմորի համար՝

ձու — 3 հատ

ալյուր — 2 ճ/գ

կակաո — 2 ճ/գ

փխրեցուցիչ — 1/2 թ/գ

շաքարավազ — 2 ճ/գ

Միջուկի համար՝

պանիր մասկարպոնե — 200 գ (կարելի է փոխարինել կաթնաշոռով)

կարագ — 100 գ

շաքարի փոշի — 2 ճ/գ

Վրան շաղ տալու համար՝

շաքարի փոշի — 1/2 ճ/գ

դարչին — 1/2 ճ/գ.

Պատրաստման եղանակը

Առանձնացնել ձվի սպիտակուցը դեղնուցից: Սպիտակուցին ավելացնել շաքարավազը և հարել մինչև փրփուրի առաջացումը: Ավելացնել նաև դեղնուցները և շարունակել հարելը:

Առանձին ամանի մեջ խառնել ալյուրը, կակաոն և փխրեցուցիչը, ապա անցկացնել մաղով: Մաս առ մաս լցնել ձվով զանգվածի վրա և զգուշությամբ խառնել մինչև միատարր հարթ խմորի առաջացումը:
Ստացված խմորը լցնել պերգամենտային թղթով պատված տապակի վրա: Թխել ջեռոցում 10 րոպե 200 աստիճանում:

Պատրաստի բիսկվիթը զգույշ շրջել խոնավ սրբիչի վրա: Պերգամենտային թուղթը նույնպես խոնավեցնել շատ քիչ, ապա զգուշությամբ առանձնացնել բիսկվիթից: Բիկսվիթը կտրել 2 մասի:

Ապա բիսկվիթները սրբիչով զգույշ փաթաթել ռուլետի նման, որպեսզի թեթևակի կլորանան: Թողնել՝ բիսկվիթները սառչեն այդ վիճակում:

Կրեմի պատրաստման համար լավ հարել միջուկի համար նախատեսված բոլոր բաղադրիչները մինչև միատարր հարթ զանգվածի առաջացումը:

Այնուհետև բիսկվիթների ողջ տարածքով տարածել կրեմը:

Ռուլետի նման փաթաթել և տեղափոխել սառնարան 1 ժամով:

Պատրաստի ռուլետները կտրատել: 1/2 ճ/գ դարչինը և շաքարավազը խառնել և շաղ տալ մինի ռուլետների վրա:

Ի դեպ, որպես այլընտրանքաին տարբերակ՝ այս մինի ռուլետները կարելի է պատրաստել ցանկացած այլ միջուկով՝ ձեր սիրելի կրեմով, ջեմով կամ մրգային խյուսով:

Կարծում եմ՝ այս ռուլետները պարզապես հիանալի կնայվեն հատկապես ֆուրշետային սեղաններին՝ իրենց փոքրիկության և նրբաճաշակության հաշվին։

Կարդացեք նաեվ

ՊԱՀՔԻ​ ՄԵՆՅՈՒ, ՀԱՄԵՂ ԱՂՑԱՆ​

Gayane Abovyan

Թխվածք «Ընկույզ»

Gayane Abovyan

Ցանկալի չէ օգտագործել արագ պատրաստման լապշան․ դա քիմիական ռումբ է՝ ստամոքսի խոց, գաստրիտ,քաղցկեղ

Gayane Abovyan

Առաջարկում ենք ջեռոցում պատրաստվող կարտոֆիլի 2 բաղադրատոմսով

Gayane Abovyan

Թխվածքաբլիթներ Զեբրա, համեղ և փափուկ

Gayane Abovyan

Մարինացված բուլղարական պղպեղի՝ տարիներով և սերունդներով ստուգված բաղադրատոմս

Gayane Abovyan