Հասարակություն

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը. BMW-ն գլխիվայր հայտնվել է դաշտում և հրդեհվել ու վերածվել մոխրակույտի, կան վիրավորներ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 17-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 16 կմ-ում՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 40-ամյա Դավիթ Զաքարյանի վարած BMW X5 մակնիշի և Արարատ քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Սարիբեկ Մուսիկյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW X5-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում, և BMW-ում հրդեհ է բռնկվել։

Վթարի հետևանքով Դ. Զաքարյանը, նրա ուղևոր Լ. Հ-ն և Mercedes-ի վարորդ Ս. Մուսիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 23 և թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջները մարել են BMW-ում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ BMW-ի վարորդն ու ուղևորը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել վերջիններիս ուղեկցությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ։

Ավտոմեքենաները հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվեցին ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Կարդացեք նաեվ

ՍԵՆՍԱՑԻԱ․ այն ամենը ինչ դուք իմացել եք մինչ օրս ՝ ԲԼԵՖ Է․

Gayane Abovyan

Պարզվում է՝ Արթուր Աբրահամը հանդիպել էր երկրորդ կնոջը նախքան իր առաջին ամուսնությունը

Gayane Abovyan

Հայաստանում կորոնավիրուսից 13 պացիենտ է մահացել

Gayane Abovyan

Ոոստիկանները ահաբեկում են որոտանցիներին, ստիպում են ցուցմունք տալ վարչական ղեկավարի դեմ. ահազանգ

Gayane Abovyan

Լավ է՝ գոնե լրիվ չոչնչացվեցինք, Շուշիի գրավումից հետո մեզ այլ տարբերակ չմնաց

Gayane Abovyan

Շուշին իմ անբուժելի սպին է , որի վրա վերջին շրջանում անընդհատ աղ են լցնում. Կոմանդոս

Gayane Abovyan