Հասարակություն

Արդյոք մարզիկը պարտք է իրեն պարգևատրողներին. Արսեն Ջուլֆալակյան

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը անդրադարձել է մարզիկների պարգևատրմանը: Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես՝ Արսեն Ջուլֆալակյանս, 2002-ից մինչ այսօր ՀՀ-ում գործող առաջատար մարզիկներից մեկն եմ։ Նվաճել եմ Եվրոպայի, Աշխարհի և Օլիմպիական խաղերի 12 մեդալ (ևս 3 մեդալ պատանիների և 3-ը՝ երիտասարդների տարիքում…)։

Այդ տարիներին օրենքով նախատեսված կարգով պարգևատրվել եմ` պետությունից-կառավարությունից, Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեից (ՀԱՕԿ), Միջազգային Օլիմպիական Կոմիտեից (ՄՕԿ), Ըմբշամարտի ազգային ֆեդերացիայից, 2002-2019թթ. վերոնշյալ ինստիտուտները-կառույցները ղեկավարել են` նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյան (2002-2008) Սերժ Սարգսյան (2008-2018), վարչապետ՝ Նիկոլ Փաշինյան, ՀԱՕԿ՝ Գագիկ Ծառուկյան, ՄՕԿ՝ Թոմաս Բախ՝ մարզիկների սոլիդարության ծրագրով… (athlete’s solidarity program), Ըմբշամարտի Ազգային ֆեդերացիա՝ Սամվել Ալեքսանյան (2002-2008թթ), Սամվել Կարապետյան (2008-2016թթ), Ռոբերտ Խաչատրյան: Այդ բոլոր կառույցներից ստացել եմ աշխատավարձ, պարգևավճար, հավելավճար, թոշակ, պարգևատրում։ Այդ կարգը գործել է բոլոր, կրկնում եմ, բոլոր տիտղոսակիր մարզիկների համար՝ առանց բացառության: Նրանք, ովքեր հաղթել են, պարգևատրվել են, ովքեր պարտվել են, չեն պարգևատրվել։

Հարց. արդյո՞ք մարզիկը պարտք է նշված կառույցներին-ինստիտուտներին կամ դրանց ղեկավարներին, թե դա ուղղակի տվյալ մարզիկի հաղթանակների գնահատականն է այդ կառույցների-ինստիտուների կողմից։ Իսկ եթե պարտք է, ապա կոնկրետ ո՞ւմ»:

Արսեն Ջուլֆալակյանը 2014 թվականի աշխարհի, 2009 թվականի Եվրոպայի չեմպիոն է, 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Պարգեւատրվել է «Վազգեն Սարգսյան» (2010թ., ՊՆ), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ (2012թ.) եւ 1-ին աստիճանի (2014թ.), ԵՊՀ ոսկե(2014թ.) մեդալներով:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել 300 հայերի նկատմամբ. ինչ է անում հայկական կողմը

Gayane Abovyan

Սյունիքում ադրբեջանցիների դրոշի հայտնվելը համազգային նվաստացման օր է

Gayane Abovyan

Թշնամու տեսակետ է, որ Նիկոլը դավաճանում է հայրենիքը, դա ասողների բերանին իջե՛ք․ Արամ Սարգսյան

Gayane Abovyan

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ ԱԻՆ

Gayane Abovyan

Արցախցիները տուն են վերադառնում

Gayane Abovyan

Սեյրան Օհանյանը հերթական շատ ցավոտ դասն է տվել թշնամուն. Պողոսյան

Gayane Abovyan