Ժամանց

Հունիսի 18-ի աստղագուշակ․ Ջրհոսներ՝ օրվա վերջին կարևոր տեղեկություններ կստանաք

Խոյ.

Այսօր բազմաթիվ բանակցություններ և հանդիպումներ կլինեն: Դուք անվերջ ուշադրության կենտրոնում եք, և դա ձեզ դուր է գալիս: Տնային գործերի լուծումը ձեզ չի խանգարում  նաև զբաղվել աշխատանքային պարտավո-րություններով, իրականացնել պրոֆեսիոնալ բնույթի մտահղացումները: Լուրջ հարցերն ավելի օգտակար կլինի քննարկել ոչ պաշտոնական միջավայրում` երբ դուք լիցքաթափվում եք, ձեր գլխում հիանալի գաղափարներ են ծնվում:Ուշադրություն դարձրեք կանանց հետ ձեր հարաբերությունների վրա` այսօր գեղեցիկ սեռի ներկայա-ցուցիչները կարող են ձեր համար շատ օգտակար բաներ անել: Երեկոն հարմար է ռոմանտիկ ժամադրության համար:

Ցուլ.

Բացասական միտումների ազդեցությունը դեռևս շարունակում է իրեն զգացնել տալ, սակայն դուք ձեզ նախօ-րեի համեմատ ավելի հանգիստ և ինքնավստահ եք զգում, այդ իսկ պատճառով էլ զգալի արդյունքների եք հաս-նում:  Օրը բարենպաստ է ընկերների և գործընկերների հետ շփումների համար, իսկ այն մարդկանց հետ, ում դուք առաջին անգամ եք տեսնում, միանգամից հեշտությամբ լեզու եք գտնում:Դուք գործունյա և համառ եք, ինչն օգնում է լուծել շատ հարցեր: Սակայն նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին է հաջողվում իրենց եռանդն ուղղել օգտակար հունով, շատերն իրենց ուժերը և ժամանակը ծախսում են այնպիսի բաների վրա, որոնք ուշադրության արժանի չեն:

Երկվորյակներ.

Բարենպաստ օր է ցանկացած օգտակար գործունեության համար, դուք հեշտությամբ եք գլուխ բերում անգամ ամենաբարդ գործերը: Ժամանակ գտեք պրոֆեսիոնալ գրականություն ընթերցելու համար` այն տեղեկություն-ները, որ դուք այսօր կստանաք, շուտով ձեզ շատ պետք կգա: Լավ են անցնում գործնական հանդիպումները, դրանցում ձեզ հաջողվում է ինքնադրսևորվել լավագույն կողմերով, վստահություն նվաճել:Զուգադիպությունը, հանգամանքների հաջող դասավորումը կարող է անձնական կյանքում փոփոխությունների սկիզբ դնել: Կարելի է կարճատև ուղևորությունների մեկնել, այդ թվում և` չպլանավորած:

Խեցգետին.

Օրը դժվար թե նշանավորվի ինչ-որ կարևոր իրադարձություններով, սակայն այն ամենին, ինչը ձեր շուրջ տեղի է ունենում, դուք շատ լուրջ եք վերաբերվում, այդ իսկ պատճառով էլ տագնապներից խուսափել դժվար թե հա-ջողվի: Վստահեք ձեր սեփական սթափ մտքին  ավելի, քան` շրջապատի խորհուրդներին, ձգտեք սկզբում իրա-կանացնել սեփական գաղափարները, հետո նոր` ուրիշներինը:Կարող են ծագել տարաձայնություններ ընկեր-ների և մտերիմների հետ, սակայն դուք փորձում եք թույլ չտալ վեճեր, և դա ձեզ հաջողվում է: Խուսափեք չպլա-նավորած ծախսերից, պահի ազդեցության տակ խոշոր գնումներ մի արեք:

Առյուծ.

Այսօր դուք չափազանց անհամբեր եք: Անհապաղ անհրաժեշտ արդյունքը ստանալու ցանկությունը ձեզ խան-գարում է հանգիստ մտածել այն հարցի շուրջ, թե ինչ է իրականում ձեզ պետք ձեռնարկել: Աշխատավայրում ծագում են լուրջ տարաձայնություններ, իսկ ղեկավարությունն էլ չի նկատում ձեր հաջողությունները, փոխա-րենը նրա աչքից չեն վրիպում անգամ ամենաաննշան սխալները: Կարող են ծագել ֆինանսական դժվարութ-յուններ:Չեն բացառվում վեճեր մտերիմների հետ, դուք փորձում եք խուսափել կոնֆլիկտներից, հարթել սուր անկյունները, սակայն դա ձեզ մոտ շատ վատ է ստացվում: Խիստ ուշադիր եղեք ուղևորություններին` հնարա-վոր են տհաճ միջադեպեր:

Կույս.

Չնայած որ դրական միտումների ազդեցությունը պահերով իրեն զգացնել է տալիս, այնուամենայնիվ օրն ընդ-հանուր առմամբ այնքան էլ լավ չի դասավորվում: Բանակցությունները, որոնց հետ դուք մեծ հույսեր էիք կա-պում, փակուղի են մտնում: Մարդիկ, ում աջակցությունը դուք ակնկալում էիք ստանալ, չեն շտապում կատարել իրենց տված խոստումները: Դրա հետ մեկտեղ էլ, ձեր հասցեին հնչում է բավական շատ քննադատություն, իսկ դուք էլ դրան արձագանքում եք շատ հիվանդագին:Հնարավոր են ռոմանտիկ հրապույրներ, դրանք դժվար թե շարունակական լինեն, սակայն ձեզ շատ բան կսովորեցնեն:

Կշեռք.

Սա այն օրերից է, երբ արժե զբաղվել միայն այն գործերով, որոնք ձեր հոգեհարազատ են`դրանցում դուք հիա-նալի արդյունքների կհասնեք: Մնացած ամեն ինչ ավելի լավ է հետաձգել կամ հանձնարարել մեկ ուրիշի, եթե ի-հարկե նման հնարավորություն ունեք: Անբարենպաստ օր է ֆինանսական հարցեր լուծելու համար, հատկա-պես` երբ խոսքը գնում է խոշոր գումարների մասին:Օրը բարենպաստ է զվարճալի ուղևորությունների, միջա-վայրը փոխելու համար: Երեկոն նախընտրելի է անցկացնել ոչ տանը` առաջին հերթին դա վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր ձգտում են նոր ծանոթություններ հաստատել:

Կարիճ.

Հարմար օր է գործերը կարգի բերելու, նախկինում ծագած  հարցերի լուծմամբ զբաղվելու համար: Դուք հիանա-լի եք լեզու գտնում աշխատակիցների և ղեկավարության հետ, ինչն էլ մեծապես նպաստում է պրոֆեսիոնալ ա-ճի հեռանկարները քննարկելուն, աշխատավարձի բարձրացման հարցն առաջ քաշելուն:Օրվա երկրորդ կեսը բարդ է էմոցիոնալ առումով` ձեր տրամադրությունը հաճախ է փոփոխվում, դրա հետ մեկտեղ էլ` ձեր կարծիքը շրջապատող աշխարհի մասին: Դուք հակված եք մոռանալ ձեր տված խոստումների մասին, դրանով վիրավո-րելով մտերիմներին: Խուսափեք ավելորդ ծախսերից:

Աղեղնավոր.

Ձեր հմայքն աշխատում է անվրեպ, և հենց դրա շնորհիվ էլ դուք հասնում եք այն ամենին, ինչի մասին նախկի-նում միայն կարող էիք երազել:  Գործընկերները սիրով համաձայնվում են ձեր ցանկացած առաջարկին, ղեկա-վարությունն աջակցում է ձեր նախաձեռնություններին: Կարելի է երկարաժամկետ պլաններ կազմել, այդ թվում և` ամենահամարձակ, քանի որ դուք անպայման կգտնեք դրանք իրականացնելու ձևեր:Օրը հարմար է ճշգր-տություն, ուշադրություն և կենտրոնացվածություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար, իսկ ահա երեկոն նպատակահարմար է նվիրել պասիվ հանգստին:

Այծեղջյուր.

Օրն այնքան էլ վատը չէ, սակայն դուք հակված եք կատարվող իրադարձությունները գնահատել բացասաբար: Ինչ էլ որ անեն շրջապատի մարդիկ, որքան էլ որ նրանք ձգտեն օգնել ձեզ, միևնույն է` դուք դժգոհ եք և հարկ չեք համարում դա թաքցնել: Հնարավոր են վեճեր, կոնֆլիկտ` աշխատակիցների և ղեկավարության հետ: Ցան-կալի չէ ֆինանսական հարցեր լուծել, պարտքով փող տալ կամ վերցնել: Օրը հարմար չէ պրոֆեսիոնալ կամ անձնական կյանքում շրջադարձային փոփոխությունների համար: Եթե դուք վստահ եք, որ ստեղծված իրավի-ճակը ձեր սրտով չէ, դանդաղորեն և զգուշությամբ ուղղորդեք իրադարձությունների զարգացումը ձեր անհրաժեշտ հունով:

Ջրհոս.

Թվում է, թե այսօր դուք ունակ եք շատ բաների հասնելու, սակայն, ավաղ, մեծ հաջողության հույսերն ապար-դյուն են: Ձեր գործերին միջամտում են մարդիկ, ովքեր առաջնորդվում են բացառապես սեփական շահերով, և նման անձանց պատճառով դուք ստիպված եք փոխել ձեր պլանները, իսկ երբեմն էլ` հրաժարվել ձեր առջև դրված նպատակներից:Մտերիմները ձեզ աջակցում են բարոյապես, սակայն, ցավոք, չեն կարող իրական օգ-նություն ցուցաբերել: Օրվա վերջին դուք կարևոր տեղեկություններ կստանաք` կապված ֆինանսների կամ ունեցվածքի հետ: Երեկոն ցանկալի է տանն անցկացնել, հրաժարվելով աշխարհիկ միջոցառումների այցելելուց:

Ձկներ.

Օրվա առաջին կեսը ամեն հարցում զգուշություն է պահանջում: Այդ ժամանակահատվածում ավելի լավ է ոչ մի կարևոր որոշում չընդունել, չանցկացնել գործնական բանակցություններ, ձեր վրա ոչ մի պարտավորություն չվերցնել: Ձեր հակառակորդները շատ գործունյա են և, ցավոք, կարող են ձեզ մեծապես վնասել: Դաշնակիցները պատրաստ են ձեզ օգնել, սակայն` առանց խանդավառության:Զգալիորեն ավելի բարենպաստ է դասավորվում օրվա երկրորդ կեսը: Դա այն ժամանակահատվածն է, երբ դուք առանց լուրջ ջանքերի կարող եք նվաճել այն  մարդկանց համակրանքը, ում աջակցության կարիքը զգում եք:

Կարդացեք նաեվ

Հորոսկոպի այս նշանները մնացածից ավելի շատ են հիվանդանում

Gayane Abovyan

Թեստ. Ընտրեք բաժակներից մեկը, և բացահայտեք Ձեր բնավորության մութ կողմերը․ Արդյունքը կզարմացնի Ձեզ

Gayane Abovyan

Ո՞ր կամրջով կգնայիք. ընտրությունը կպատմի ձեր մասին

Gayane Abovyan

Արտասովոր թեստ. իմացեք բնավորության գաղտնիքները

Gayane Abovyan

Ինչ գույն ունի ձեր դրամապանակը. Ահա, թե այն ինչ է պատմում ձեր փողային հարաբերությունների մասին

Gayane Abovyan

Կենդանակերպի 3 նշան, ում նման ոչ ոք չի կարող սիրել

Gayane Abovyan