Շոու-բիզնես

«Զիրոյանը մեր անձնակազմի անվախն է, բայց առաջին անգամ նրան փշաքաղված և վախեցած տեսա». Իննա Խոջամիրյանի և Զիրոյանի նոր նախագիծը, փորձանքն ու անձնականի մասին քննարկումները

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն ու դերասան Զիրոյանը վլոգ են սկսել, որի շրջանակում ճամփորդում են Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։

Tert.am Life-ի հետ զրույցում Իննան ասաց, որ գաղափարը դեռ 2018-ից իր մտքում էր:

«2 տարի անց կարանտինը մոտիվացրեց մեկնարկը դնելու: Զիրոյանին պատմեցի գաղափարի մասին, նա էլ ավելացրեց իր չիրացված գաղափարները` միաձուլեցինք, ամբողջացրինք, համուհոտ տվեցինք, և անցանք գործի,- ասաց նա, իսկ դիտարկմանը, որ ճամփորդական վլոգեր շատ կան, ինչո՞վ են իրենք տարբերվելու, պատասխանեց,- Ամեն ինչ էլ հիմա կա, եթե էդպես հաշվարկենք: Մենք հետաքրքիր շտրիխ ունենք, տարբերակիչ, որը հիմա չեմ կարող ասել: Բացի այդ, համագործակցում ենք այլ կազմակերպությունների, հիմնադրամների հետ, որը բլոգին և մեր անելիքներին այլ երանգ է տալիս»։

Իննայի և Զիրոյանի անձնական կապի մասին խոսակցությունները չեն դադարում։ Զույգն այս թեման հնարավորինս շրջանցում է, բայց միասին ներկայանալ չի խուսափում։ Թվացյալ բաց լինելով հանդերձ` Իննան վստահեցնում է` իր անձնական կյանքը հիմա ավելի փակ է, քան երբևէ. «Ով ասաց, որ այն, ինչ մարդիկ տեսնում են, իմ անձնականն է։) Ես հիմա ավելի փակ եմ, քան առաջ»:

Այնուամենայնիվ, զույգի անձնական կապի մասին խոսակցությունները թեժացնում են նրանց համատեղ նախագծի հանդեպ հետաքրքրությունը։ Իննան վստահեցնում է` իրենք դա չեն օգտագործում ռեյթինգի համար։

«Անձնական կյանքը ռեյթինգի կամ չռեյթինգի գործոն, կամ առհասարակ փորձադաշտ չէ: Մենք սոցիալական մեդիայում ակտիվ ենք, և՛ առանձին-առանձին, և՛ դուետով` սարսափելի բան չկա»:

Նախագծի շրջանակում նաև առանձին ներկայանալու մտադրություն Իննան և Զիրոյանը չունեն. «Միասին ենք սկսել, պատրաստվում ենք միասին էլ տանել հանգուցալուծման, իհարկե, ֆորսմաժորային իրավիճակներ նախատեսված չեն»։

Դերասանուհուց հետաքրքրվեցինք` Զիրոյանի հետ աշխատանքի մեջ բախումներ շա՞տ են ունենում. «Հարց էր նշանակետին: «Չինգա չունգ» անունը հենց էնպես չենք ընտրել, այդպես էլ լուծում ենք տարաձայնությունները»։

Իննայի երկրպագուները գիտեն` հնարավոր չէ նա ճանապարհ գնա առանց փորձանքի մեջ ընկնելու։ Սա էլ բացառություն չէր. «Արագածի գագաթը բարձրանալուց հետո 2-3 օր կաթիլային եմ ստացել: Իհարկե, բոլոր հնարավոր ատրիբուտներով` ակնոց, գլխարկ, քսուկ, փորձել էի պաշտպանվել, բայց պարզվեց` շատ նուրբ դեմքի մաշկ ունեմ, 2-րդ կարգի այրվացք ստացա` ջերմությունս ստաբիլ 39 էր։)

Դա առաջին թողարկումն էր, դրանից հետո շատ զգույշ ենք, պատրաստված, հետևողական»,- ասաց նա։ Իսկ ահա Զիրոյանը «ձախորդ» չէ. «Զիրոյանը մեր անձնակազմի անվախն է, ոչ մի փորձություն չի սպառնում: Չնայած նրան առաջին անգամ իսկապես փշաքաղված և վախեցած տեսա, երբ 30 սմ հեռավորության վրա, ոտքներիս տակ կովկասյան թունավոր գյուրզա հանդիպեցինք, առաջին անսպասելի բախումն էր, ո՞վ չէր վախենա` կծելուց մահ 15 րոպե է»:

Իննան հայտնեց, որ նկարահանել են արդեն 5 թողարկում, փորձում են ինստենսիվ նկարել, բայց դա ժամանակատար է և շատ հոգնեցուցիչ. «15կմ և ավելի շաբաթը 3 օր քայլում ենք, մագլցում, արևահարվում, թրջվում, վախենում»։

Վերադառնալուց հետո էլ սեփական ուժերով են փորձում ի մի բերել նկարահանված նյութն ու մոնտաժել։

«Էս պահին ով կասի, որ տնտեսելու խնդիր չունի, ստում է։) Իրականում շատ փոքրիկ, բայց անասելի ամուր թիմ ունենք, մոնտաժն անում է մեր օպերատորը Ամին Ավագյանը։ Բոլոր թողարկումների մոնտաժին մենք ներկա ենք, միասին քննարկում ենք, կտրատում, կպցնում, հավաքում, վերապրում: Թող ամեն բան լավ լինի թիմը կմեծացնենք: Հիմա մենք ենք` նվիրյալ մարդիկ ու պատրաստակամ ընկերները»,- նշեց դերասանուհին:

Իննան վստահեցնում է` սեփական նախագիծ սկսելը, համացանցում դիրքերն ամրապնդելու այս քայլը հեռուստատեսությունից որոշակիորեն անկախանալու փորձ չէ. «Հեռուստատեսությունը մեր առաջնային գործունեության անքակտելի մասն է վերջին տարիներին, ինչպես նաև այժմ: Անկախանալու փորձեր չենք անում, միտք էլ չունենք: Հեռուստաեթերն այլ է, սա այլ»։

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

Ես փախելեմ վիրավորանքներից, չարախոս քոմենթներից․ Սարգիս Գրիգորյանը` Նիկոլ Փաշինյանին մերժելու մասին (Տեսանյութ)

Gayane Abovyan

Սյուզի Մելիքյանն առանց ամաչելու ցույց է տվել կլորիկացած հետույքը

Gayane Abovyan

Անահիտ Սիմոնյանը որդու ծնունդը նշել է առանց Հայկոյի

Gayane Abovyan

Աշխարհս այլևս ամբողջական չի, մի կարևոր լույս մարեց իմ կյանքում. Գայանե Ասլամազյանի հուզիչ գրառումը

Gayane Abovyan

Միայն Էլենը կարող էր ստիպել Գոռին նման տեսանյութ նկարել, որ Գոռն անգամ կեսից «փլվեց»

Gayane Abovyan

Ինչպես է Իննա Դաբաղյանն այսպիսի բան թույլ տալիս. ինչ է սովորեցնում աղջկան նրա ընկերուհին

Gayane Abovyan