Բաղադրիչներ
- կաղամբ – 1 կգ
- սոխ – 1 գլուխ
- սամիթ – 1 փունջ
- աղ – ըստ ճաշակի
- աղացած սև պղպեղ – ըստ ճաշակի
- սխտոր – 1-2 ատամիկ
- սպիտակաձավար – 0,5 բաժակ
- ալյուր – 0,5 բաժակ
- պաքսիմատ – 1 բաժակ
- բուսայուղ – 0,5 բաժակ.
Պատրաստման եղանակ
- Ջուրը լցնում ենք կաթսայի մեջ, դնում ենք կրակի վրա և համեմում ենք աղով։ Այնուհետև կաղամբը բաժանում ենք 4 մասի, դնում ենք եռացող ջրով լի կաթսայի մեջ ու 5 րոպե եփում ենք։
- Այնուհետև կաղամբը կաթսայից հանում ենք, դնում քամիչի մեջ, որպեսզի ավելորդ ջուրը դուրս գա։
- Կաղամբներից յուրաքանչյուրը առանձին-առանձին հարում ենք բլենդերով։
- Մանրացրած կաղամբին ավելացնում ենք մանր կտրատած սոխը, սխտորն ու սամիթը, աղն ու սև պղպեղը և խառնում ենք։
- Այնուհետև ավելացնում ենք ալյուրն ու սպիտակաձավարը և զգուշորեն խառնում ենք։
- Թողնում ենք, որ ստացված զանգվածը 5-7 րոպե հանգստանա և այդ ընթացքում սպիտակաձավարը տաք կաղամբի մեջ հասցնի ուռչել։
- Գդալի օգնությամբ վերցնում ենք ֆարշը, խոնավ ձեռքերով ձևավորում ենք կոտլետներն ու թաթախում ենք պաքսիմատի մեջ։
- Տապակում ենք ուժեղ կրակի վրա այնքան, մինչև վարդագույն դառնան։
- Համեղ կոտլետները պատրաստ են։
Այս կոտլետները նորություն կլինեն ձեր սննդակարգում։ Այսպիսի կոտլետներ կարելի է պատրաստել նաև ծաղկակաղամբով։
Մատուցում ենք համեղ սոուսների հետ, կանաչեղենի և բանջարեղենի հետ։ Շատ համեղ են հատկապես լոլիկի ու կանաչ սիսեռի հետ։