Առողջություն

Սննդաբանը պատմել է՝ ինչպես մեկ շաբաթում ազատվել քաղցրավենիքի պահանջից

Շվեդ սննդաբան Ֆրեդերիկ Պաուլուն պատմել է, թե ինչպես կարելի է ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ազատվել քաղցրավենիքից կախվածությունից: Կպահանջվի համառություն և մի քանի կանոն, գրում է Expressen-ը:

«Գլխավորը սկզբնական շրջանում դիմակայելն է, որից հետո ավելի հեշտ կլինի հաղթահարել քաղցր բան ուտելու ցանկությունը»,- ասաց Պաուլուն:

Սննդաբանը խորհուրդ է տալիս դադարել ուտել մթերքներ, որոնք շաքար են պարունակում: Դրանք են, օրինակ՝ եգիպտացորենի քաղցր փաթիլները, գազավորված ըմպելիքները և աղանդերները:

«Պետք է ամբողջությամբ հրաժարվել շաքարից և ուտել միայն դանդաղ ածխաջրեր: Զգայուն մարդիկ սկզբում նույնիսկ պետք է հրաժարվեն թարմ մրգերից և հատապտուղներից: Մի քանի շաբաթ անց կարելի է դրանք կրկին ուտել»,- շեշտել է մասնագետը:

Շաքարային կախվածությունից ազատվելու համար Պաուլուն խորհուրդ է տվել ավելի շատ տեղաշարժվել, խուսափել սթրեսից, շատ ջուր խմել, բավարար քնել և խուսափել վերամշակված կերակուրներից:

Սննդաբանը խորհուրդ է տվել գտնել հաճույքի նոր աղբյուրներ:

«Օրինակ՝ արոմատիկ լոգանք ընդունեք, լսեք երաժշտություն կամ ֆիլմեր դիտեք: Այսինքն՝ արեք այն, ինչ ձեզ հաճույք է պատճառում՝ առանց շաքարի»,- ամփոփել է փորձագետը:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Ինչպես հեշտությամբ ազատվել փորկապությունից

Gayane Abovyan

Թեյ՝ իմունային համակարգն ամրացնելու համար/ Քրքումով, կոճապղպեղով և սխտորով

Gayane Abovyan

Ինչպես ազատվել ոտքերի հոգնածությունից

Gayane Abovyan

Իմացեք սալորի օգտակարության մասին․ Դրանք այնքան շատ են, որ կսկսեք ամեն օր սալոր ուտել

Gayane Abovyan

Լիմոնի ջրի օգուտը միֆ, թե իրականություն

Gayane Abovyan

Այս բնական միջոցը վերականգնում է լսողությունը։ Այն օգնում է նաև ծերերին

Gayane Abovyan