Հասարակություն

Մի տարի առաջ իմացա, որ ամուսինս սիրուհի ունի․ այդ կնոջն առաջարկեցի հանդիպել․․․

Ամուսնական երկար ու երջանիկ տարիներից հետո պարզեցի, որ ամուսինս սիրուհի ունի, հանդիպեցի այդ կնոջ հետ ու կյանքս այդ օրվանից 180 աստիճանով փոխվեց:Մի տարի առաջ իմացա, որ ամուսինս սիրուհի ունի․ այդ կնոջն առաջարկեցի հանդիպել։ Ես գնացի ջինսե տաբատով և սպրոտային կոշիկներով, իսկ նա ընդգծող կարճ զգեստով, բարձրակրունկ կոշիկներով, մազերը հարդարած, շպարված։

Նստած խոսում էինք, և նա ծիծաղեց ուղիղ դեմքիս:Դու չխնամված տնային տնտեսուհի ես, ով իր կյանքը չի կարողացել այնպես դասավորել, որ ինքն իրենով հպարտանա։ Դու փնթի ես, և ես չեմ էլ ուզում նույնիսկ քեզ վրա նայել, ուր մնաց ամուսինդ նայի քեզ վրա,հիմա ի՞նչ ես ուզում ինձնից։

Ես պատասխանեցի․
Ինքդ էլ երկու երեխա ունեցիր, այդ ժամանակ էլ կխոսենք։
Դե եթե գլուխ չես հանում, ինչի՞ համար ես երեխա ունենում։
Այդ օրն իմ ինքնագնահատականը գլորվեց անդունդը։ Մի քանի օր մտորումների մեջ էի, և հանկարծ սկսեցի գիտակցել, որ ինչ-որ բան է պետք իմ կյանքում փոխել։ Ամուսնուս համար պայքարը, որը ես պլանավորել էի, մղվեց երկրորդ պլան։ Այժմ միայն մի միտք կար գլխումս․ պիտի կարգի բերեի ինձ։
Համացանցում որոնեցի և գտա կոսմետոլոգի ծառայություններ, որոնք մատուցվում են տան պայմաններում։Կյանքս սկսեց եռալ, ինչ-որ իմաստ հայտնվեց։ Իսկ ամուսինս չէր հասկանում, թե ինչու իր հետ չեմ վիճում սիրուհու պատճառով, ինչու եմ օրեցօր ավելի լավ տեսք ունենում։ Բնականաբար, նա կասկածում էր, որ իրեն դավաճանում եմ։ Սիրուհու համար ժամանակ նա այլևս չուներ։ Ամուսինս սկսեց աշխատանքից ավելի շուտ վերադառնալ, ծաղիկներ բերել, իսկ ես ուղղակի ասում էի՝ դիր ծաղկամանի մեջ։
Հետո էլ բանը հասավ նրան, որ ամուսինս ծնկաչոք ներողություն էր խնդրում։ Իսկ ես նրան վաղուց էի ներել, ես իսկապես մոռացել էի իմ մասին։ Ես բացի երեխաներիցս՝ ոչ մեկի և ոչինչ չէի նկատում։
Երեկ զանգել էր ամուսնուս նախկին սիրուհին․

-Եվ, ի՞նչպես արեցիր, որ վերադարձրեցիր նրան։
Իսկ ես էլ կոպիտ պատասխանեցի, որ հիմաներին իմ գաղտնիքները չեմ պատմում։Հաճախ հենց դավաճանությունն է ստիպում նայել կողքից ինքներս մեզ և հիշել, որ մենք ոչ միայն մայրեր ենք, ալև կանայք։ Չգիտեմ, թե ինձ ու ամուսնուս ապագայում ինչ է սպասվում, բայց այս դասը ես լավ յուրացրեցի։

Կարդացեք նաեվ

Ինչպես մեր 5 գերիները վերադարձան տուն

Gayane Abovyan

Հրամանատարն ԱԹՍ-ի ձայնը լսելուց հետո հրամայել էր նստել ավտոմեքենան, 18 զինծառայող էր զոհվել. նա կալանավորվել է

Gayane Abovyan

ԽՈՒՃԱՊ ԲԱՔՎՈՒՄ․ Զաքիր Հասանովի անհեթեթ մեկնաբանությունը․ ՀՀ ՊՆ -ն հերքում է․․․

Gayane Abovyan

Կարմիր շուկայի մասին ֆեյսբուքում տարածվող տեղեկատվությունը կեղծ է. Վահրամ Պողոսյան

Gayane Abovyan

«Իսկ ո՞վ ասաց, որ հայկական բանակը համարժեք պատասխան չի տալիս թշնամուն». Նաիրի Հոխիկյան

Gayane Abovyan

Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել մանկապարտեզի և դպրոցի հարևանությամբ

Gayane Abovyan