Բլիթները շատ համեղ են, բայց նաև շատ կալորիական։ Խնդիրն այն է, որ բլիթների պատաստման համար նաև ալյուր է օգտագործվում, որի ընդունումն էլ կապված է ավելորդ կիլոգրամների առաջացման հետ։

Կայքն առաջարկում է բաղադրատոմս, որն առանձնանում է նրանով, որ առհասարակ ալյուր չի պարունակում։ Կարող եք վայելել բլիթները՝ առանց մտածելու այն մասին, որ արդյունքում ավելորդ քաշ կհավաքեք։

Բաղադրիչներ
2 ձու
բանան
դարչին։
Պատրաստման եղանակը
1. Լավ տրորեք բանանը։
2. Ավելացրեք երկու ձու, մի փոքր դարչին, լավ խառնեք։
3. Տապակը տաքացրեք, եփեք բլիթները։