Հասարակություն

Չաշխատող ծնողները կկարողանան երեխայի խնամքի նպաստ ստանալ, աշխատող ծնողները կստանան դրա կրկնակին

Գյուղական բնակավարյրերում չաշխատող ծնողները կկարողանան երեխայի խնամքի նպաստ ստանալ, իսկ աշխատող ծնողները կստանան կրկնակի։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նախագիծը ընդունվեց։

Այսպիսով օրենքի ընդունմամբ՝

խնամքի նպաստի իրավունք կսահմանվի նաև գյուղական բնակավայրերում բնակվող ծնողի համար՝ մինչև երեխայի 2 տարին լրանալը, անկախ ծնողի, որպես վարձու աշխատող խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքից,
վարձու աշխատող հանդիսանալու և միաժամանակ գյուղական բնակավայրում ապրելու դեպքում ծնողին կվճարվի 2 նպաստ՝ 53,000 դրամ:
Համաձայն նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստի իրավունք ունի երեխայի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան օրվա կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է և փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով:

Կարդացեք նաեվ

«Ուզու՞մ ես տեսնել հայի հզոր ուժը՝ գնա մարտի դաշտ». Կարեն Հովհաննիսյան

Gayane Abovyan

Թշնամին կենդանի ուժի և զինտեխնիկայի սարսափելի մեծ կորուստներ է կրում․ Վահրամ Պողոսյան

Gayane Abovyan

Ավելի քան 13 տարի է, այս կինը իր ապակեպատ տնից դուրս չի գալիս ու չի գրկում իր երեխաներին․ Տեսանյութ

Gayane Abovyan

Զորահավաքային զինծառայության մեկնած բոլոր քաղաքացիները վարձատրվելու են ՊՆ-ի կողմից

Gayane Abovyan

Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել, հավանական է՝ ուղղաթիռներ․ Արծրուն Հովհաննիսյան

Gayane Abovyan

Հայկական կողմի բոլոր զոհերի անունները

Gayane Abovyan