Հասարակություն

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացուն և գլորվել ձորը

Հունիսի 18-ին` ժամը 21:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Հրազդան» ցուցանակի մոտակայքում, տեղի է ունե­ցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 48-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Ա․, ծնված 1985 թ․) վրաերթի է ենթարկել Հռիփսիմե Պ․-ին  (ծնված 1960 թ.) և գլորվել ձորը (մոտ 20 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հռիփսիմե Պ․-ն հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել տարածքի տեղազննում:

Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Կարդացեք նաեվ

Հայաստանում կորոնավիրուսից 7 պացիենտ է մահացել

Gayane Abovyan

Կիկոսի մահը և չհրապարակված զեկույցը – Արտակ Գալստյան

Gayane Abovyan

ՀԻՇԵՑՈՒՄ ԵՎ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԱԼԻԵՎԻՆ․ Ալիևի քարոզչական թեզերը պայթում են․․․ Տ․ Հայրապետյան

Gayane Abovyan

Քիմը Նորից Խոսեց․ Ճանաչեք Արցախը․ Մեր Շարքային Զինվորը Խոցեց Հակառակորդի Ինքնաթիռը

Gayane Abovyan

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Կոտայքի մարզում

Gayane Abovyan

Պատերազմից ընկճված Ադրբեջանի քաղաքացիները պահանջում են Ալիևի հրաժարականը

Gayane Abovyan