Ավելի քան 10 տարի առաջ, այնպիսի սովորական դեղամիջոցների, ինչպիսին Կորվալոլը և Վալոկորդինն են, առանց դեղատոմսի վաճառքը արգելվեց Եվրոպայում: Ապացուցվել էր այս դեղամիջոցների սպառնացող վտանգը մարդու առողջության համար:

Ռուսաստանի առողջապահության նախարարության հրամանով Կորկավոլի վաճառքը պարտադիր է բոլոր դեղատներում և այն պետք է լինի ցանկացած վարորդի մոտ: Սակայն այս դեղամիջոցը արգելված է ԱՄՆ-ում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ֆինլանդիայում: Լիտվայի օրենսգրքի 199 հոդվածը արգելում է բարբիտուրատ (նաև ֆենոլբարբիտալ) պարունակող դեղամիջոցների վաճառքը` համարելով վերջիններս մաքսանենգ:
Ռուսաստանի Դաշնությունում հետազոտություն չի անցկացվել այն մասով, թե ինչ վտանգ է իրենից ներկայացնում Կորվալոլը: Դեղամիջոցի էժան լինելու և առանց դեղատոմս վաճառվելու շնորհիվ, Ռուսաստանի Դաշնությունում օրը, ավելի քան 90 մլն շիշ, Կորվալոլ և Վալոկորդին է վաճառվում:
Այս դեղամիջոցները առաջին անգամ արտադրվել են Գերմանիայում` 1912թ-ին: Սկզբնական շրջանում այս դեղամիջոցը անվանվել է Լյումինալ: Դեղամիջոցի հիմնական բուժիչ տարրը ֆենոլբարբիտալն է, որը օգնում է բուժել ընկճախտը, նյարդային սպազմը, էպիլեպսիան:
Դեղամիջոցի երկարաժամկետ օգտագործման կողմնակի ազդեցություններից են թուլամտությունը, ներքին օրգաններին ծանր վնասը և նույնիսկ մահը:
Դեղամիջոցը, որի օգնությամբ ռուս թոշակառուները բուժում են իրենց սիրտը, իր մեջ պարունակում է ֆենոլբարբիտալ, անանուխ, կատվախոտ և գայլուկ: Այս բաղադրիչներից որևէ մեկը դրական ազդեցություն չի կարող ունենալ սրտի աշխատանքի վրա, այն միայն թուլացնում է լարվածությունը և քնեցնում է հիվանդին:
Կորվալոլի երկարաժամկետ օգտագործումը հանգեցնում է օրգանիզմի բրոմով թունավորմանը, ինչի հետևանքով ախտահարվում է հիվանդի երիկամները, թոքերը, առաջանում է ալերգիա և խաթարվում է սեռական ֆունկցիան: