Ժամանց

Հունիսի 20-ի աստղագուշակ

Խոյ. Այնքան էլ հեշտ չի լինի հասնել նրան, ինչին դուք ձգտում եք` քողարկված և անթաքույց թշնամիները ձեր դեմ ծուղակներ են լարում: Մարդը, ում դուք վաղուց վստահում էիք, անսպասելիորեն կարող է անցնել ձեր անբարյացկամների կողմը:

Եթե չեք ցանկանում հիմար իրավիճակների մեջ հայտնվել, պետք է հրաժարվեք սիրախաղերից ու ամեն տեսակի կոկետություններից: Լավ կլինի մի որևէ հետաքրքիր և հրապուրիչ նոր գործի ձեռնամուխ լինեք:

Ցուլ. Օրվա ընթացքում հնարավոր են աննշան անհաջողություններ, սակայն դուք պահպանում եք լավատեսությունը և թույլ չեք տալիս ոչ մեկին ու ոչ մի բանի ձեր տրամադրությունը փչացնել:

Հնարավորություն է ստեղծվում ինչ-որ բան փոխել անձնական կյանքում: Հանգիստ հետևեք այն բանին, թե ինչպես են զարգանում իրադարձությունները և սկսեք գործել հենց’ այն պահին, երբ դա իրոք անհրաժեշտություն դառնա:

Երկվորյակներ. Բարդ օր է, երբ ճիշտ վարքագիծ ընտրելը հաջողվում է ոչ միանգամից, իսկ սխալներից խուսափելն անհնար է դառնում: Բարեբախտաբար, այդ սխալներն աննշան են և մնում են անհետևանք:

Շրջապատի հետ հարաբերությունները սովորականի պես պարզ չեն, դուք զգում եք, որ ձեզանից դժգոհ են, սակայն չեք հասկանում, թե ինչու: Շատ կարևոր է հասկանալ տեղի ունեցող իրադարձությունների բուն պատճառը, չի կարելի ձև թափել, թե խնդիրներ չկան:

Խեցգետին. Այսօր դուք զգում եք, որ ավելինին եք ունակ և դա իրոք այդպես է: Օրը բարենպաստ է կյանքի բոլոր ոլորտներում նախաձեռնություն հանդես բերելու համար. եթեբավարար համառ լինեք, ամեն ինչ ձեր ուզածով կլինի:

Սակայն պետք է հիշեք, որ զգուշավորությունը չի խանգարի և չշտապեք վստահել մարդկանց, ում վատ եք ճանաչում’ ցավոք, այսօր մեծ է հավանականությունն այն բանի, որ առաջին տպավորությունը խաբուսիկ լինի:

Օրը միանգամայն հարմար է ակտիվ հանգստի, սպորտի, ֆիզիկական աշխատանքի համար:

Առյուծ. Պարզ օր չէ: Դուք ինքներդ ձեզ փակուղու մեջ եք դնում, որից հետո երկար ժամանակ պիտի դուրս գալու ելք գտնեք: Լավ է այն, որ գոնե ձանձրանալու հիմքեր չունեք, դուք օդում ճանկում եք ուրիշների գաղափարները և առաջարկում սեփականի տեսքով, մեծ խանդավառությամբ ձեռնամուխ լինում նոր նախագծերի իրականացմանը:

Պետք է շրջահայաց լինեք շփումներում’ վտանգ կա, որ մարդիկ, ում հետ դուք այսօր գործ եք բռնում, փորձեն մանիպուլյացիայի ենթարկել ձեզ: Դժվար թե հաջողվի դաշնակիցներ ու հովանավորներ գտնել, դուք պետք է պետք է ինքնուրույն գործեք:

Կույս. Այսօր դուք կհայտնվեք ուշադրության կենտրոնում և դրանից մեծ հաճույք կստանաք: Օրվա ընթացքում ձեր հասցեին կհնչեն բազմաթիվ հաճոյախոսություններ, ընդ որում` միանգամայն անկեղծ:

Շանս կառաջանա կարգավորել հարաբերությունները մարդու հետ, ում հետ վաղուց չէիք կարողանում լեզու գտնել: Մեծ է ռոմանտիկ հրապույր ունենալու հավանականությունը` համակրանքը արագ կվերածվի ավելի լուրջ զգացմունքի:

Ժամանակ գտեք ընտանիքի անդամների հետ շփումների, ազգակցական կապերն ամրապնդելու համար:

Կշեռք. Շատ բարենպաստ օր է կոմերցիոն գործունեության, գործարքներ կնքելու համար: Կարելի է թանկ կենցաղային տեխնիկա  և տրանսպորտային միջոցներ գնել: Եկամուտները կարող են զգալի աճել, չի բացառվում, որ գումար ստանաք անսպասելի աղբյուրից:

Ուրախացնում է մտերիմների հետ հարաբերություններում չպարզաբանված բաների, չհասկացվածության բացակայությունը: Ցանկալի է անկեղծ խոսել այն ամենի մասին, ինչը ձեզ անհանգստացնում է: Հնարավոր են անսպասելի հրավերքներ:

Կարիճ. Այսօր կարող են տարաձայնություններ առաջանալ ձեր ծնողների և ընդհանրապես` ավագ սերնդի ազգականների հետ: Դուք հակված եք պաշտպանել ձեր շահերը բավական կոշտ մեթոդներով, ինչը շատերին դուր չի գա:

Շրջապատի մարդկանց մոտ կարող է բացասական ռեակցիա առաջացնել նաև արդեն ծանոք ճանապարհով գնալուն, եղած ավանդույթներին հետևելուն ձեր հակառակվելը:

Օըը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` հյուսիսային ուղղությամբ: Հատկապես լավ կանցնել ռոմանտիկ ճանապարհորդությունները:

Աղեղնավոր. Օրը դժվար թե աչքի ընկնի բեղմնավորությամբ, փոխարենը կուրախացնի բազմաթիվ հաջող զուգադիպություններով և կպարգևի դրական էմոցիաներ:

Այսօր, ինչպես երբեք լավ կանցնի աշխարհիկ միջոցառումների, զվարճալի վայրեր այցելելը, դրանցում ամենայն հավանականությամբ դուք կունենաք ոչնչի չպարտավորեցնող, սակայն շատ հաճելի ծանոթություններ:

Այծեղջյուր. Այսօր միայն համառության շնորհիվ դուք կհաղթահարեք բազմաթիվ խոչընդոտներ և հասնել նպատակին: Նախաձեռնություն դուք դրսևորում եք տեղին և ժամանակին, իսկ ձեր գաղափարներն էլ շրջապատի աջակցությանն են արժանանում:

Ավելորդ ինքնավստահությունը ձեզ պատիվ չի բերում, ավելին’ այն կարող է դառնալ ազգականների և ընկերների հետ տարաձայնությունների պատճառ: Ձեր խնդիր է կշռադատել ձեր ամեն մի քայլը, որոշումները կայացնել ինքնուրույն, չընկնել ոչ մեկի ազդեցության տակ:

Ջրհոս. Օրը շատ հագեցած կլինի, և ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները միանգամից հնարավոր չի լինի ճիշտ գնահատել, քանի որ դրանք չափից ավելի հակասական են:

Ի վերջո, այնուամենայնիվ, իրավիճակը կդասավորվի ձեզ համար բարենպաստ ձևով: Հեշտությամբ են հաստատվում ծանոթությունները: Այսօր սկսած հարաբերությունները, ինչպես անձնական, այնպես էլ` գործնական, կլինեն երկարատև և լուրջ, եթե դուք դա ցանկանաք:

 Ձկներ. Աշխատեք հանգստություն պահպանել’  օրը ձեր ուզածով անցկացնելու համար: Հանձնվել էմոցիաներին, ազատություն տալ դժգոհությանը’ այն մեծ սխալն է, որը ձեզ համար կունենա բազմաթիվ տհաճ հետևանքներ:

Գործնական բանակցությունները անսպասելիորեն վատ են ընթանում, և դուք էլ ստիպված եք լինում լուրջ զիջումների գնալ:

Մեկնելով ուղևորությունների, պատրաստ եղեք այն բանին, որ դրանք ձեզանից շատ ժամանակ կխլեն:

Կարդացեք նաեվ

Հորոսկոպի ամենախորհրդավոր նշանը

Gayane Abovyan

Ահա, թե ինչ պետք է նվիրել Կենդանակերպի յուրաքանչյուր նշանին, որպեսզի դա նրան դուր գա

Gayane Abovyan

Աստղակերպի նշանների հատուկ ունակությունները

Gayane Abovyan

Թեստ․ Ընտրեք ծաղկեփունջը և պարզեք, թե ինչպիսի կին եք Դուք իրականում

Gayane Abovyan

Որո՞նք են կենդանակերպի 4 նշանները, որոնց երբեք չեք կարող մոռանալ

Gayane Abovyan

ԹԵՍՏ. Ընտրեք մատանիներից մեկը և իմացեք Ձեր մասին ավելին. Հետաքրքիր ճանաչողական թեստ…

Gayane Abovyan