Առողջություն

Լավագույն բնական միջոցներն ալերգիաների մաշկային դրսևորումների դեմ պայքարի համար

Ալերգիաները հաճախ են դրսևորվում մաշկային խնդիրներով՝ առաջացնելով շատ տհաճ զգացողություններ։ Առավել հաճախ դրանք դրսևորվում են կարմրածությամբ, քորով, այտուցներով, բշտիկներով և այլ տհաճ խնդիրներով։ Հատկապես խոցելի են զգայուն մաշկ ունեցողները, որոնց մոտ նման խնդիրները շատ ավելի վառ են դրսևորվում։

Ալերգիաների տհաճ ախտանշաններից ազատվելու համար հարկավոր է անպայման դիմել մաշկաբանին ու հետևել նրա ցուցումներին։ Նման դեպքերում մարդիկ սովորաբար ընդունում են հակահիստամինային միջոցներ կամ կիրառում տեղային քսուքներ, սակայն նման դեղորայքի բացակայության դեպքում կարել է փորձել կիրառել բնական միջոցներ, որոնք նույնքան արդյունավետ են խնդրի դեմ պայքարում, սակայն ի տարբերություն դեղամիջոցների չեն առաջացնում կողմնակի բարդություններ։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նման բնական միջոցներից մի քանիսը։

Նիմ ծառի տերևներ

Հնդկաստանում և մի շարք այլ երկրներում այս տառի տերևները մաշկային խնդիրների դեմ պայքարի արդյունավետ միջոց են։ Պարզապես հարկավոր է մի քանի տերևն ավելացնել տաք ջրին, թողնել երկու ժամ թրմվի, այնուհետև ավելացնել հեղուկը լոգանքի ջրին ու լոգանք ընդունել։ Սակայն հարկ է հիշել, որ այն բավական հզոր դեղամիջոց է, ուստի գերզգայուն մաշկի դեպքում խորհուրդ է տրվում այն նախապես փորձարկել մարմնի որևէ փոքր ու ոչ տեսանել հատվածում։

Վարսակ

Վարսակն օժտված է յուրահատուկ հակաբորբոքային հատկություններով։ Կարելի է պատրաստել հյութահանուկ կամ թունդ թուրմ, որը կարելի է քսել մաշկին կամ ավելացնել լոգանքի ջրին։ Բացի այդ, կարելի է նաև աղացած վարսակին ավելացնել մի փոքր ջուր, այնուհետև ստացված մածուկը քսել մաշկին, թողնել դիմակը կես ժամ, այնուհետև լվացվել սառը ջրով ու մաշկին խոնավացնող միջոց քսել։

Հալվե վերա

Այս բույսը քորից ազատվելու լավագույն միջոցներից մեկն է։ Պարզապես հարկավոր է հալվե վերայի թարմ գելը քսել մաշկի խնդրահարույց հատվածներին, թողնել կես ժամ, այնուհետև լվացվել գոլ ջրով։

Կերակրի սոդա

Սոդան օգնում է վերականգնել մաշկի թթվահիմնային բալանսը, դարձնում է այն ավելի նուրբ և պայքարում է ցանի ու քորի դեմ։ Հարկավոր է սոդային ավելացնել մի փոքր ջուր, ստացված մածուկը քսել մաշկին, թողնել 15 րոպե, այնուհետև լվացվել սառը ջրով ու մաշկին խոնավացնող միջոց քսել։

Խնձորի քացախ

Ալերգիաների մաշկային դրսևորումների դեմ պայքարի շատ արդյունավետ միջոց է նաև խնձորի քացախը։ Այն պարզապես հարկավոր է բամբակյա սկավառակի միջոցով քսել մաշկի խնդրահարույց հատվածներին։

Կարդացեք նաեվ

Այրոցի առաջացման պատճառները և ինչպես ազատվել այս տհաճ երևույթից

Gayane Abovyan

Երբեք չի կարելի խմել գիշերը մահճակալի կողքին դրված ջուրը․ Ահա թե ինչու․․․

Gayane Abovyan

Դաղձի օգտակար հատկությունները, դաղձի թեյի և թուրմի օգտագործումը, առողջարար խոտաբույս

Gayane Abovyan

Ինչպես նիհարել սոդայի օգնությամբ և սոդայի օգտակար, բուժիչ հատկությունները

Gayane Abovyan

Սխտորն ու ջուրը փրկեցին ինձ մի բույլ հիվանդություններից

Gayane Abovyan

Շաքար պարունակող ոչ բոլոր մթերքներն են մեծացնում նյութափոխանակության համախտանիշի ռիսկը․ հետազոտություն

Gayane Abovyan