Առողջություն

Արագ նիհարելու համար ի՞նչ արժե ուտել նախաճաշին

Ճիշտ նախաճաշը կարող է օրգանիզմում ակտիվացնել նյութափոխանակությունը և ճարպերի այրման պրոցեսները, ինչը կօգնի ավելորդ քաշի դեմ պայքարում հասնել լավագույն արդյունքների: Դիետոլոգ Սյուզի Բարելը (Ավստրալիա) մի քանի խորհուրդներ է ներկայացրել այն մասին, թե նախաճաշին հատկապես ինչ արժե ուտել:

Առաջին հերթին պետք է հիշել, որ նիհարողների համար նախաճաշը պարտադիր է:

«Շատերը կարծում են, թե նախաճաշից հրաժարվելը նիհարելու գործի բանալին է, սակայն առավոտյան կերած հատկապես հագեցնող սնունդն է մեզ կուշտ պահում և թույլ տալիս չգայթակղվել օրվա ընթացքում ձեռքի հետ ուտելով»,- ասել է դիետոլոգը:

Որակյալ ածխաջրեր

Մասնագետը պնդում է, որ ածխաջրերն օրգանիզմի համար կարևոր են: Առավել ևս կարևոր է դրանք առավոտյան օգտագործելը:

«Եթե դուք հատուկ չեք հետևում ցածրածխաջրային կամ կետոսննդակարգի, ձեր նախաճաշին ավելացրեք հատիկավոր ցածրկալորիական ածխաջրեր. սա ձեր մարմինը, ուղեղը և մկանները էներգիայով ապահովելու լավագույն միջոցն է»,- ասել է մասնագետը:

Սպիտակուց

The Sun պարբերականը հայտնում է, որ օրվա սկզբին սպիտակուցը առողջությունը և բարեկազմ իրանը պահպանելու գերազանց միջոց է:

«Ձեր նախաճաշի մեջ ներառեք 20 գրամ լավ որակի սպիտակուց: Երկու ձուն, հունական յոգուրտը, սաղմոնը ձեր նախաճաշում սպիտակուցի պարունակությունը մեծացնելու պարզ միջոց են»,- ասել է Սյուզի Բարելը:

Մի փոքր միրգ և բանջարեղեն

Մասնագետի խոսքով՝ մարդկանցից շատերը անբավարար քանակությամբ են գործածում միրգ և բանջարեղեն, իսկ այս մթերքները նախաճաշին ավելացնելը կարող է օգնել իրավիճակի փոփոխությանը:

«Հացի վրա կտրատած լոլիկը, ձվից ուտելիքի մեջ ավելացված բանջարեղենի քերուկը կամ շիլային կամ սմուզիին խառնած բանջարեղենը ձեզ լրացուցիչ կհարստացնեն բջջանյութով և վիտամիններով»,- հուշել է մասնագետը:

Լավ ճարպեր

Այնպիսի մթերքների ճարպերը, ինչպիսին են ձիթապտղի յուղը, ավոկադոն, ընկույզները, սերմերը և գետնընկույզի յուղը պարունակում են կարևոր սննդարար նյութեր և կուշտ լինելու զգացումը տևական են դարձնում, պնդում է մասնագետը:

Կարդացեք նաեվ

Առողջությունը՝ ըստ արյան խմբերի

Gayane Abovyan

Դեմքին Լոլիկի շերտեր դրեք. արդյունքը երկար չի սպասեցնի

Gayane Abovyan

Մարդի՛կ, մի քայքայեք ձեր երիկամները, ազատվե՛ք այս վնասակար սովորություններից

Gayane Abovyan

Ի՞նչ տեղի կունենա, եթե օրական մեկ հատ ծիրանաչիր ուտեք

Gayane Abovyan

Ինչու՞ ամեն առավոտ պարտադիր պետք է մի բուռ ընկույզ ուտենք եվ հատկապես այս լարված օրերին

Gayane Abovyan

Կիսվում եմ այս բաղադրատոմսով, որի շնորհիվ ես վերջապես ազատվեցի աղային կուտակումներից. հավատս չէր գալիս, որ մի օր կազատվեմ այդ սարսափելի ցավերից

Gayane Abovyan