Ժամանց

Գուշակություն մոմերով. Ամեն օր երեկոյան վառեք որևէ գույնի մոմ և ուշադրություն դարձրեք, թե ինչպես է այն վառվում, դա շատ բան կարող է ասել ձեր մասին

Կատարում ենք գուշակություն գունավոր մոմերով, ամեն օր մինչև քնելը վառեք այն գույնի մոմ, որը հարմար է ձեզ:

Կարմիր – Կյանքի էներգիայի, վստահության և ակտիվության նշան է: Այս գույնը նաև սիրո գույնն է, օգնում է ուժեղացնել գրավչությունն ու սեքսուալությունը:

Վարդագույն – Կնոջ էներգետիկայի գույնն է: Օգնում է կանանց լավացնել անձնական կյանքի խնդիրները:

Բալի գույն – Օգնում է բիզնեսով զբաղվող մարդկանց: Օգնում է ճիշտ որոշումներ կայացնել:

Դեղին – Այս գույնը կոգեշնչի ձեզ և կուժեղացնի ստեղծագործական կարողությունները: Կօգնի յուրացնել նոր ինֆորմացիան: Կարթնացնի երևակայությունը:

Շագանակագույն – Նյութական օգուտի ու մասնագիտական աճի գույն: Եթե ցանկանում եք մասնագիտական ոլորտում ավելի մեծ բարձունքների հասնել, ապա այսպիսի մոմ վառեք:

Կապույտ – Ներքին ներդաշնակության և խոհեմության գույնն է:

Կանաչ – Ձեզ աշխատանքային մեծ բարձունքների կբերի, կլավացնի ֆինանսական կարգավիճակը և կավելացնի դրական էմոցիաները: Եթե կամքի ուժն այդքան էլ ուժեղ չի, կանաչ գույնը կօգնի ձեզ:

Սև – Բուժման գույնը: Եթե ցանկանում եք ազատվել ձեզ տանջող հիվանդությունից, ապա վստահորեն ընտրեք այս գույնը: Այն նաև կազատի ձեզ ուրիշի բացասական էներգիայից:

Սպիտակ – Կօգնի ճիշտ ընտրություն կատարել: Կազատի ձեզ էներգետիկ անհավասարակշռությունից: Կմաքրի գիտակցությունն ավելորդ մտքերից:

Ձեր նախընտրած մոմը վառելիս հարկավոր է ուշադրություն դարձնել հատկապես վառելու ձևին, եթե դուք ընտրել եք այն մոմը, որը բոլորովին ձեզ համապատասխան է, ապա այն կակտիվացնի այն էներգետիկան, որը ձեզ անհրաժեշտ է:

Մոմի վառելու ձևը շատ բան կարող է ձեր մասին. Օրինակ՝

Եթե մոմը հարթ չի վառվում, ապա ինքներդ չեք հավատում, որ ինչ-որ բան երբևէ կկատարվի: Մոմին չի բավականացնում էներգիա՝ ձեր խնդիրները լուծելու համար:

Եթե մոմը վառելիս մուր եք նկատում, մի անհանգստացեք, այսպես մոմը մաքրում է տունը բացասական ազդեցությունից:

Մոմը հանգչո՞ւմ է. սա շատ լուրջ նշան է, որ ձեր մտքերը խախտված են: Պետք չէ ձգտել ձեր երազանքի իրականացմանը: Փոփոխեք ձեր պլանները, հնարավոր է, որ ձեզ համար ավելի կարևոր բան կա, որը բաց եք թողել:

Մոմը սկսում է ձայնով հանգչել. սա նշանակում է, որ ձեր տանն այլ աշխարհից հյուրեր կան, որոնք ցանկանում են ինչ-որ բան ձեզ տեղեկացնել: Մի վախեցեք, սա կարող է լինել ձեր բարեկամը, ով ցանկանում է ձեզ ինչ-որ բան զգուշացնել:

Կարդացեք նաեվ

Աստղագուշակ․ հուլիսի 23

Gayane Abovyan

Թեստ. ընտրեք պարուհիներից մեկին և ստացեք իսպանական թևավոր խոսք՝ Ձեր բարօրության համար

Gayane Abovyan

Ընտրեք այս մոմերից մեկը և պարզեք թե Տիեզերքն ինչ հաղորդագրություն է ուղարկել ձեզ

Gayane Abovyan

Լուսարձակի ընտրությունը կվկայի ձեր հոգու կրակների մասին։

Gayane Abovyan

Գնչուները չեն սխալվում․ արագ թեստ՝ կկատարվի՞ արդյոք երազանքը

Gayane Abovyan

Լոս Անջելեսում Թուրքական հյուպատոսության շենքին հայտնվել է Արցախի դրոշը

Gayane Abovyan