Ժամանց

Հունիսի 21-ի աստղագուշակ

Խոյ:

Այսօր հատոկ ինչ-որ բանի մի սպասեք: Օրը կարող է ոչ սովորական և հիշարժան դառնալ, եթե ինքներդ ջանաք: Խոյերն այսօր անսովոր երևակայություն ունեն, և գաղափարներին, որ նրանք կհղանան, շատերը կնախանձեն: Կարելի է զբաղվել նաև այն գործերով, որոնց ժամանակին անհրաժեշտ ուշադրություն չեք դարձրել ծանրաբեռ-նվածության պատճառով: Հաջողության հասնելու ձեր շանսերն այսօր շատ բարձր են:Հին ծանոթների հետ հա-րաբերությունները հրաշալի են, բայց, ահա, նոր ծանոթություններ հաստատել և նոր ծանոթների հետ շփվել, կհաջողվի դժվարությամբ: Սիրահարված խոյերը պետք է զինվեն համբերությամբ: Նրանց երկրորդ կեսը դեռևս չի պատրաստվում ասել այն խոսքերը, որ կուզենային լսել:

Ցուլ:

Թվում է` արտասովոր ոչինչ տեղի չի ունենում: Գործնականում դուք աստիճանաբար առաջ եք գնում, մոտենա-լով ամենակարևոր նպատակակետին: Կարևոր է, որ չշեղվեք ընտրած ճանապարհից` ինչ էլ ասեն կամ ինչ խոր-հուրդ էլ տան շրջապատի մարդիկ: Լավ կլինի,եթե զբաղվեք սիրած գործերով, որոնք կենտրոնացում են պահան-ջում` ձեռագործից սկսած` մինչև շախմատ:Օրը հարմար է հին ծանոթների հետ շփվելու համար, որոնց ուժեղ և թույլ կողմերը հայտնի են ձեզ վաղուց: Իսկ եթե ստիպված եք լինել նոր միջավայրում, ապա իմացեք, որ ձեզ այն-տեղ գնահատելու են հագուստին նայելով: Աշխատեք անթերի տեսք ունենալ:

Երկվորյակ:

Այսօր ձեզ տհաճություն կպատճառեն փոքրիկ անհարմարությունները: Նշանի առանձիին ներկայացուցիչների այդ անհարմարությունները, որնք այլ օրերի գուցե աննկատ մնային, կհանեն հունից: Բայց փոխարենը, ձեզ եր-կար ժամանակով անհանգստացրած լուրջ խնդիրները կսկսեն աստիճանաբար լուծվել, և օրվա վերջում շատ Երկվորյակներ կթոթափեն կուտակված բեռն ու, թեթևացած, շունչ կքաշեն:Հեռու վանեք մռայլ մտքերը, փորձեք չհիշել վերջին օրերի տհաճ անցուդարձը, աշխատեք լավատես լինել: Այդ հարցում ձեզ կօգնեն սպորտով զբաղ-վելը, ճանապարհորդությունը և կենդանիների խնամքը:

Խեցգետին:

Շատ հաջող օր է, լի` հաճելի անակնկալներով և հետաքրքիր հանդիպումներով: Դուք ուրախանում եք կյանքով և շրջապատին վարակում ձեր լավ տրամադրությամբ ու լավատեսությամբ, դեպի ձեզ են ձգտում բոլոր նրանք, ովքեր այդ պահին չեն կարող պարծենալ տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ իրենց լավատեսությամբ: Մտերիմների հանդեպ հոգատարության համար դուք ժամանակը չեք խնայում, և ձեր բարյացակամությունն էլ ոչ ոք շահագործել չի փորձում:Օրը հարմար է ապագայի մասին մտածելու համար: Կարելի է թե ծրագրեր կազմել և թե առայժմ երազել դրանց մասին, դա օգտակար կլինի ձեզ: Ղեկավարության և գործընկերների հետ ոչ ձևա-կան շփումները ծնունդ կտան հետաքրքիր գաղափարների, իսկ ոմանց համար էլ կարող են ծառայողական սիրավեպի սկիզբ դառնալ:

Առյուծ:

Մտախաբկանքներով մի տարվեք, աշխատեք ռեալ գնահատել իրողություններ: Այսօր կարող է թվալ, որ կարևոր գործի հաջողությունը մոտ է,միայն ձեռքդ մեկնիր, բայց իրականում այդպես չէ:Պետք է չարչարվել,և որքան շուտ սկսեք աշխատել, այնքան լավ: Շատ Առյուծներ հակված են գերագնահատելու շրջապատի մարդկանց, նրանց մեջ տեսնելու միայն լավը, ինչպես նաև սևեռվելու ուրիշի թուլությունների վրա:Ֆինանսների առումով այնքան էլ հասարակ օր չէ: Ստիպված կլինեք հրաժարվել նախապես ծրագրած ժամանցից կամ գնումներից, որպեսզի չմը-նաք վերջին դրամների հույսին: Օրը հարմար է սովորելու, հետազոտություններ կատարելու, ինչպես նաև ման-կավարժական գործունեության համար:

Կույս:

Մի վշտացեք, երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում, ինչպես մտածում էիք: Արգելքները հաղթահարելի են, այսօր ծագող խնդիրների լուծումները ձեզ շատ բան կսովորեցնեն: Թափանցիկությունը, անկեղծությունը և շրջապա-տի հանդեպ ոչ ձևական հետաքրքրությունը կօգնեն ձեզ նոր ծանոթություններ հաստատել: Հնարավոր է ռոման-տիկ հարաբերություններ սկսվեն բայց պետք է պատրաստ լինենք այն բանին,որ դրանք կարող են ինչպես ուրա-խություն, այնպես էլ խնդիրներ պարգևել:Օրը հարմար է ակտիվ հանգստի, մաքուր օդում սպորտով զբաղվելու, ճանապարհորդելու համար: Կարևորը` անգործ չնստել, որովհետև ծուլությունը ձեզ համար չէ այսօր: Կարելի է ոչ մեծ գնումներ կատարել:

Կշեռք:

Օրվա առաջին կեսին կարող են դժվարություններ ծագել, բայց արդեն կեսօրին հաղթահարած կլինեք դրանք: Կարևորն այն է, որ այդ ամենում չմեղադրեք ձեզ: Խնդիրը ձեր սխալների մեջ չէ, այլ ոչ միանշանակ այն հան-գամանքների, որնք կարելի է ծառայեցնել սեփական հետաքրքրություններին: Ստուգեք ստացվող յուրաքանչյուր տեղեկություն, որովհետև այսօր ինչ-որ մեկը, հնարավոր է, կփորձի մոլորեցնել ձեզ:Օրվա երկրորդ կեսը նպաս-տավոր է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու, ռոմանտիկ ժամադրությունների համար: Ամուսնա-ցած Կշեռքները անպայման պետք է ժամանակ գտնեն իրենց ամուսնու կամ կնոջ հետ առանձնանալու: Նրանց շատ հաճելի ժամանց է սպասվում:

Կարիճ:

Շատ հանգիստ օր է սպասվում: Այն չի անցնի անիմաստ, եթե նախապես ծրագրավորեք անելիքը և խստորեն հետևեք ձեր պլաններին: Կարևոր և անսպասելի իրադարձություններն անհավանական են, իսկ, ահա, փոքր և հաճելի անակնկալներ չեն բացառվում: Չարժե ճակատագրական որոշումներ կայացնել: Այսօր ձեր կանխազգա-ցողությունը սուր չէ, ինչպես դա լինում է սովորաբար:Կարելի է կարգավորել ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցեր, գնումներ կատարել: Շփումների համար օրը չեզոք է: Դուք ոչ մեկի հետ չեք գժտվի, բայց և մեծ բավականություն չեք ստանա որևէ մեկի հետ զրույցից կամ համատեղ գործունեությունից:

Աղեղնավոր:

Կարիք չկա ռիսկի դիմելու և զբաղվելու վտանգավոր և ձանձրացնող գործերով: Օրը հարմար է թեթև աշխա-տանքների, շրջագայությունների և այն մարդկանց հետ շփումների համար, որոնցից դուք դրական լիցքեր եք ստանում: Ձեր հոգեկան հավասարակշռության համար ձեզնից բացի ոչ ոք հոգալ չի կաևող: Այնպես որ, աշխա-տեք նաև այդ ուղղությամբ:Մտերիմները ձեր կարիքն են զգում: Դուք կօգնեք նրանց, բայց և թույլ չեք տա չարա-շահել ձեր բարությունը: Դա կարող է պատճառ գդառնալ նրանց լուռ դժգոհության և վիրավորվածության, բայց գործը վեճի չի հասնի:

Այծեղջյուր:

Բավականին շատ հարցեր կծագեն, որոնց պատասխանները ստիպված կլինեք գտնել ինքնուրույն: Մարդիկ, ովքեր միշտ հաճույքով էին խորհուրդներ տալիս, այսօր կասկածելիորեն լռում են և չեն ցանկանում որևէ պա-տասխանատվություն ստանձնել ձեր հաջողության հարցում: Ավելի լավ է կարևոր ոչինչ չձեռնարկել, բայց եթե դա անխուսափելի է, հենվեք ձեր կյանքի փորձի վրա: Շատ այծեղջյուրներ այսօր կզգան, որ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք իրենց ծանոթ են դեռ վաղ անցյալից:Ցանկալի չէ հեռավոր ճանապարհորդության մեկնել, ավելի լավ է սահմանափակվել հին ընկերների հետ ոչ մեծ շրջագայություններով: Սննդային թունավոր-ման վտանգ կա: Խուսափեք հասարակական սննդի կասկածելի կետեր հաճախելուց:

Ջրհոս:

Մի շտապեք և մի սկսեք գործել, քանի դեռ հստակ ծրագրեր չունեք: Ձեզ այսօր մտերիմները կարող են փակու-ղու առջև կանգնեցնել. նրանց արարքները և արտահայտությունները ձեզ համար անսպասելի են, իսկ դրանց շարժառիթները` անհասկանալի: Տեղի ունեցող ամեն ինչ կարելի է քննարկել հանգիստ, առանց վեճերի, պար-զապես պատրաստ եղեք լսելու այն, ինչը դուր չի գա ձեզ:Օրը հարմար է տնային գործերի, ինչպես նաև ցան-կացած գործունեության համար, որն ուղղված կլինի առօրյա կյանքը առավել հարմարավետ դարձնելուն: Ինք-նազգացողության հետ կապված խնդիրներ նկատելուն պես դիմեք բժշկի: Դա կոգնի խուսափել հետագա խնդիրներից:

Ձկներ:

Օրվա առաջին կեսին հնարավոր են փոքր տհաճություններ, բայց դրանք արագ կմոռացվեն, որովհետև օրվա մյուս կեսը բացարձակապես բարեհաճ է ձեր նկատմամբ: Համարձակ ձեռնարկեք նոր գործերի և ծրագրերի, ո-րոնք գիտելիքներ, երևակայություն և նորարարություն են պահանջում, և թող ձեզ չվախեցնեն այդ ծրագրերի մեծ չափերը: Անպայման օգնականներ կունենաք այդ գործերում:Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է նաև ըն-կերների հետ շփումների և ռոմանտիկ ժամադրությունների համար: Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ դուք հեշտությանբ եք լեզու գտնում, նրանց վրա թողնում ամենահաճելի տպավորություններ:

Կարդացեք նաեվ

Ընտրեք երջանիկ զույգին և իմացեք ձեր մասին ավելին քան կարծում եք

Gayane Abovyan

Ճակատագրի սիրելիները. Կենդանակերպի ո՞ր նշանի ներկայացուցիչներն են ծնվել ամենաերջանիկ աստղի տակ

Gayane Abovyan

Հունիսի 18-ի աստղագուշակ․ Ջրհոսներ՝ օրվա վերջին կարևոր տեղեկություններ կստանաք

Gayane Abovyan

Աստղագուշակ․ օգոստոսի 19

Gayane Abovyan

Ինչ է անհրաժեշտ Կենդանակերպի նշաններին ցանկությունների կատարման համար

Gayane Abovyan

Արևոտ թեստ, որի միջոցով կբացահայտեք ինքներդ ձեզ. ընտրե՛ք արևը

Gayane Abovyan