Հասարակություն

Հարգելի բժիշկներ, իսկ ո՞ւր մնաց Հիպոկրատին տված ձեր երդումը. կինս մայիս ամսից արնահոսում է, սակայն ոչ մի հիվանդանոց բուժօգնություն չի ցուցաբերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի խմբագրություն է դիմել Երեւան քաղաքում փաստացի բնակվող Միհրան Առաքելյանը և հայտնել, որ իր կնոջ՝ 29-ամյա Մարիամ Առաքելյանի մոտ մայիս ամսից արնահոսություն է սկսվել։ Դիմել են գրեթե բոլոր բժշկական հաստատությունները, սակայն որեւէ տեղ կնոջն օգնություն չեն ցուցաբերում՝ պատճառաբանելով, որ պետք է նախապես վճարել, իսկ իրենք գումար չունեն:


SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Մ. Խաչատրյանն ասում էր. «Կինս մայիսի 8-ից մինչեւ այսօր արնահոսում է։ որ հիվանդանոցը դիմում ենք, ոչ մի օգնություն չեն ցուցաբերում, նույնիսկ շտապօգնությունով տեղափոխում ենք հիվանդանոց, առաջին բուժօգնություն էլ ցույց չեն տալիս: Երեկ էլ էլի շտապօգնությունով տարանք, հետ են ճանապարհել տուն: Նախնական բուժում սկսելու համար գումար են պահանջում, բայց ես գումար չունեմ, անապահով ընտանիք ենք, 2-րդ կարգի հաշմանդամ եմ, թոշակս էլ են կտրել, նպաստս էլ են կտրել: Դիմել եմ կառավարությանը, առողջապահության նախարարին, քաղաքապետին, բայց ոչ ոք ոչ մի բանով չի զբաղվում: Ասում են, ոչինչ չեն կարող անել, քանի որ ես Փարոսում գրանցված չեմ, ասում են՝ գնա, թոշակդ ու նպաստդ վերականգնի, նոր արի, սկոռիով էլ, որ տանում ենք, ասում են, որ արյունը պետք է իջնի, ինչ-որ կարգի հասնի, որ նոր օգնություն ցուցաբերեն: Մայիսի 8-ից մինչեւ առ այսօր պոլիկլինիկա դիմել եմ, հիվանդանոցները դիմել եմ, բայց ոչ ոք օգնություն ցույց չեն տալիս»:

Հիվանդ կնոջ մոր՝ Կարինե Առաքելյանի խոսքով, ինքն արդեն 2 երեխա է կորցրել, չի ցանկանա՝ նորից կորուստ ունենալ. «Ես կուզենամ, որ պետությունը օգնի իմ երեխուս, որ երեխես արնաքամ լինելով չմեռնի, ծանր է իմ համար, խնդրում եմ, որ օգնեն»:

Ամուսնու խոսքով՝ բժիշկը 150 հազար դրամ է նախնական ուզել՝ հետազոտությունները սկսելու համար. «Հիմա, որ փող չունենք, աշխատանք չունենք, հաշմանդամ մարդիկ ենք, ուրեմն պետք է մեռնե՞նք, փաստորեն»:

Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի

Ֆոտոռեպորտաժ

Կարդացեք նաեվ

30 տարի շարունակ աշխարհի դիմաց ասել ենք և այսօր էլ ասում ենք` Արցախը մերն է. Արամ Ա

Gayane Abovyan

Դղյակ չի․ էնպիսի դղյակներ կան հարևանությամբ, որ մեր տունը գոմի է նման․ Գագիկ Ջհանգիրյան

Gayane Abovyan

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին

Gayane Abovyan

Ու՞ր են երեկվա սելֆի անող լավ տղերքը,տող գան ինձ պատասխան տան. Վիրավոր զինվորը ԱԺ դիմաց

Gayane Abovyan

Բնակիչները վառել իրենց տները, ապա պարզվել է, որ գյուղը չի հանձնվում․ 24TV-ի լուրեր

Gayane Abovyan

Մեր տնօրենը ոչ մի «լեվի» երեխա չի ընդունել. բողոքի ակցիա թիվ 133 մանկապարտեզում

Gayane Abovyan