Ժամանց

Հայտնի հոգեբանը պատմել է դեպի հաջողություն տանող օրենքների մասին

Հայտնի հոգեբան Նատալյա Գրեյսն իր գրքում պատմել է դեպի հաջողություն տանող օրենքների մասին:

Պերֆեկցիոնիզմի օրենքը: Պետք է ամեն ինչ անել լավագույն կերպով: Քանի որ ժամանակն անդառնալի ու անլցնելի ռեսուրս է, պետք է աշխատանքի վրա ժամանակը ծախսել առավելագույն արդյունավետությամբ:

Փուլայնության օրենքը: Մարդու տրամադրությունը կախված է արտաքին շատ գործոններից: Արդյոք նորմալ քնե՞լ եք, որքա՞ն եք կերել, աշխատանքում խնդիրներ ունեցե՞լ եք, թե՞ ոչ, և այլն: Եվ շատերը թերագնահատում են իրենց տրամադրության վրա արտաքին գործոնների ազդեցությունը: Պետք է սովորել աշխատել դրա հետ ու հասկանալ, որ դա սոսկ փուլ է:

Ճիշտ արարքների օրենքը: Եթե մարդը ճիշտ է գործում, ապա նրա կյանքն օրեցօր ավելի լավն է դառնում:

Հատուցման օրենքը: Մարդն այս կյանքում ամեն ինչի համար ստիպված է վճարել:

Հոգևոր լիմֆայի օրենքը: Պետք է սովորել վերականգնել սեփական ուժերը: Ահա մի քանի եղանակ`

– ֆիզիկական հանգիստ` քուն, լոգանք, մերսում:

– ֆիզիկական վարժություններ:

– աղոթք:

Զամբյուղի ու գնդակի օրենքը: Մտքերը գնդակներ են, գլուխները` զամբյուղներ: Եթե համառորեն մտածես ինչ-որ բանի մասին, ուղեղի զամբյուղները սկսում են որսալ առատորեն թռչող գնդակները:

Զրոյացման օրենքը: Ուղեղը զրոյացման կարիք ունի, շրջան, երբ նա հանգստանում է, չի ընկալում ինֆորմացիան ու վերականգնվում է:

Մանրուքների ցուցադրականության օրենքը: Ինչպես մարդն իրեն դրսևորում է մանրուքներում, այնպիսին էլ նա կա:

Տաղանդի նկատմամբ բևեռային ռեակցիայի օրենքը: Տաղանդավոր մարդիկ միշտ բևեռային ռեակցիաներ են հարուցում` կամ հիացմունք, կամ ատելություն: Եթե դուք տաղանդավոր եք, չարժե հույս ունենալ, որ ձեզ բոլորը պիտի սիրեն: Թշնամիներ միշտ էլ կլինեն:

Նյութի օրենքը: Ինչքան շատ մարդն իրեր ունի, այնքան շատ ժամանակ է նա վատնելու դրանց ծառայելու համար: Դեն նետեք անպետք իրերը` չտրվելով դրանց հետ կապված հիշողություններին:

Հագուստից հոգնելու օրենքը: Արագ հանգստանալու համար փոխեք հագուստները, անգամ, եթե թվում է, թե հագուստը կարգին վիճակում է:

Ընդհանուր հիշողության օրենքը: Մարդկանց միմյանց հետ ամենաշատը կապում են ընդհանուր իրադարձությունները:

Ազդեցության օրենքը: Շրջապատը շատ բանի վրա է ազդում: Մենք վերածվում ենք նրանց, ովքեր մեր կողքին են, և շատ ավելի քիչ ենք նրանց վերափոխում ու մեզ նմանեցնում:

Լավ հարաբերությունների օրենքը: Ոչ այնքան ազդեցիկ մարդու հետ լավ հարաբերություններ ունենալն ավելի արդյունավետ է, քան ավելի բարձր դիրք ունեցողի հետ մակերեսային ծանոթությունը:

Պահի օրենքը: Եթե զգում ես, որ պետք է ինչ-որ բան անել, արա, զանգիր, խոսիր, մոտեցիր:

Մոլախոտի օրենքը: Մոլախոտն ավելի կենսունակ է, քան օգտակար բույսը: Նույն կերպ է և մարդկանց հետ:

Հրաշքի օրենքը: Եթե գոնե ինչ-որ բան անես, հրաշքը կարող է տեղի ունենալ:

Պրոբլեմը հավասար է խնդրի օրենքը: Պրոբլեմն ընդամենը խնդիր է, որը պետք է լուծել:

Չարդարացված սպասումների օրենքը: Դուք կյանքից կստանաք այն, ինչ սպասում եք: Սպասեք լավին ու գործեք:

Ընդհանուր սանձի օրենքը: Մի սանձի տակ 2 ձիեր կարող են տեղից շարժել 15 տոննա բեռ, իսկ ահա նրանցից յուրաքանչյուրը` միայն 3 տոննա: Համաձայնեցված գործեք:

Կարդացեք նաեվ

Թեստ. ընտրեք սրտիկներից մեկը

Gayane Abovyan

ԹԵՍՏ .Ընտրեք ձուկը եւ իմացեք ձեր ներքին աշխարհի եւ զգացմունքների մասին

Gayane Abovyan

Սարո Թովմասյանն ու Կամո Սեյրանյանն այցելել են արցախցի երեխաներին

Gayane Abovyan

Հորոսկոպի այս նշանները շուտով մեծ բարելավում կունենան իրենց կյանքում

Gayane Abovyan

Օգոստոսի 3-ի լուսնային-արևային աստղագուշակը

Gayane Abovyan

Աստղագուշակ․ հոկտեմբերի 16

Gayane Abovyan