Առողջություն

Որ Դեպքում Է Գլխացավը Հուշում Առողջական Լուրջ Խնդրի Մասին

Գլխացավերը ծանոթ են բոլորին, սակայն քչերը գիտեն, որ գլխացավի որոշ տեսակներ կարող են այդքան էլ անվնաս չլինել և վկայել առողջական լուրջ խնդիրների մասին:

Բրիտանացի գիտնականների խոսքով՝ մարդը չպետք է անհանգստանա, եթե ինտենսիվ ցավը կենտրոնացած է ճակատի կամ դեմքի հատվածում՝ հատկապես դեռևս ամբողջությամբ չբուժված մրսածության դեպքում: Համեմատաբար անվտանգ է համարվում նաև ջերմությամբ, մկանային ցավերով ու կոկորդի ցավով ուղեկցվող գլխացավը, քանի որ դա կարող է վկայել գրիպի մասին:

Բացի այդ, գլխացավով կարող է ուղեկցվել նաև կոֆեինից հրաժարվելու գործընթացը, քանի որ օրգանիզմն իր բաժին կոֆեինն է պահանջում: Վտանգավոր չէ նաև ճնշող գլխացավը, որը մեղմվում է հանգստանալու դեպքում: Առհասարակ մասնագետները հիշեցնում են, որ ոչ շատ ուժեղ գլխացավը ժամանակ առ ժամանակ կարող է անհանգստացնել յուրաքանչյուրին և դրա պատճառով խուճապիմատնվելու կարիք չկա:

Բուժզննման և բժշկական խորհրդատվության անհրաժեշտություն է լինում, երբ մարդու մոտ պարբերաբար ի հայտ են գալիս սաստիկ ուժգին գլխացավեր, որոնք նախկինում չեն նկատվել: Երբեմն դրանք աստիճանապար են ի հայտ գալիս և ուղեկցվում են սրտխառնոցով ու լույսի և ձայների նկատմամբ գերզգայունությամբ: Այս դեպքում գլխացավը վկայում է միգրենի մասին, ուստի հարկավոր է շտապ միջոցներ ձեռնարկել:

Եթե հիվանդը 50 տարեկանից բարձր է, իսկ գլխացավն ուղեկցվում է գլխամաշկի ու ծնոտի (ծամելիս) ցավով, ապա այն կարող է պայմանավորված լինել ծնոտի արթրիտով: Խիստ վտանգավոր է նաև խոսքի, շարժումների ու դիմախաղի խանգարումով ուղեկցվող գլխացավը: Այս դեպքում հարկավոր է շտապ դիմել մասնագետին, քանի որ այն կարող է վկայել գլխուղեղի կաթվածի մասին:

Կտրուկ ի հայտ եկող անտանելի գլխացավը կարող է լինել ինֆեկցիոն մենինգիտի ախտանշան, իսկ եթե ցավը րոպեների ընթացքում աննշանից դառնում է անտանելի, ապա այն կարող է պայմանավորված լինել գլխուղեղում արյունահոսությամբ:

Սակայն գլխացավերի ամենավտանգավոր ու տհաճ տեսակը ուժասպառության զգացումով ու ինքնազգացողության ընդհանուր վատացմամբ ուղեկցվող գլխացավն է:Եթե այս ամենի հետ մեկտեղ մարդը քնկոտ է դառնում, փոխվում է նրա բնավորությունը, նկատվում է ախորժակի կորուստ ու քաշի անբացատրելի նվազում, ապա հարկավոր է շտապ բուժզննում անցնել, քանի որ այս դեպքում պատճառը կարող է լինել ինչպես գլխուղեղի վտանգավոր վարակը, այնպես էլ չարորակ ուռուցքը:

Կարդացեք նաեվ

Ինչպես Օրեգանո բույսի օգնությամբ մաքրել և բուժել թոքերը, պայքարել մի շարք հիվանդությունների դեմ

Gayane Abovyan

ՌԴ բժիշկները հրապարակել են քաղցկեղի մասին վկայող անսպասելի ազդանշան

Gayane Abovyan

Ցավում են հոդե՞րը. կիրառիր այս աշխատող միջոցը

Gayane Abovyan

Վիտամիններով հարուստ հյութ` վահանաձև գեղձի առողջությունը բարելավելու համար

Gayane Abovyan

Դդմի սերմերից կաթ` արյան մեջ շաքարի բարձր մակարդակը իջեցնելու լավագույն միջոց

Gayane Abovyan

Այ քեզ նորnւթյnւն, պարզվnւմ է սոխն իր մեջ վտանգ է պարունակում, ես այլևս նման բան չեմ անի

Gayane Abovyan