Առողջություն

Լյարդի հիվանդությունների մասին հուշող ախտանշաններ, որոնք ի հայտ են գալիս մարդու դեմքին

Լյարդը մարդու ամենակարևոր օրգաններից մեկն է, ուստի դրա աշխատանքի խանգարումը բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա։ Լուրջ խնդիրներից խուսափելու համար այս օրգանի հիվանդությունները հարկավոր է հնարավորինս շուտ նկատել ու սկսել բուժումը, սակայն խնդիրն այն է, որ դրանք բավական դժվար են ախտորոշվում և հաճախ հայտնաբերվում են միայն զարգացման ուշ փուլերում։

Այնուամենայնիվ օրգանիզմը միշտ այս կամ այն ախտանշանի միջոցով նախազգուշացնում է առողջական խնդիրների մասին, և լյարդի հիվանդությունները ևս բացառություն չեն։ Այդ ախտանշաններն իմանալը կօգնի ժամանակին նկատել խանգարումն ու միջոցներ ձեռնարկել, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լյարդի հիվանդությունների մասին հուշող երեք ախտանշան, որոնք կարելի է նկատել մարդու դեմքին։

Աչքերի ու մաշկի դեղնավուն երանգ Լյարդի ախտահարումները սովորաբար ուղեկցվում են դեղնուկով, որի դեպքում հիվանդի մաշկն ու լորձաթաղանթները դեղնավուն երանգ են ստանում։ Ընդ որում՝ այդ դեղնավուն երանգը կարող է լինել ինչպես բավական վառ, այնպես էլ խամրած և գրեթե մոխրագույն։Реклама 13

Նման փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ լյարդի գործառույթների խանգարման դեպքում այն դադարում է օրգանիզմից դուրս բերել բիլիռուբին սպիտակուցը, ինչի հետևանքով այն կուտակվում է արյան մեջ և մաշկը ստանում է դեղնավուն երանգ։ Նման դեպքերում հարկավոր է անպայման պարզել դեղնուկի պատճառը, քանի որ այն կարող է պայմանավորված լինել ցիռոզով, հեպատիտով կամ անեմիայով։

Անբացատրելի կապտուկներ Այս օրգանի հիվանդությունների մասին կարող են հուշել նաև անբացատրելի կապտուկները, որոնք կարող են առաջանալ մարմնի տարբեր հատվածներում և անգամ լորձաթաղանթների վրա։ Բացի այդ, այս ախտանշանի դեպքում մարդու մոտ նկատվում են նաև հաճախակի մազանոթային արյունահոսություններ։ Նման խանգարումները պայմանավորված են նրանով, որ ախտահարման դեպքում լյարդը չի կարողանում ինչպես հարկն է սինթեզել որոշ նյութերը, ինչի հետևանքով խանգարվում է արյան մակարդման գործընթացն ու ի հայտ են գալիս արյունազեղումներ։

Մաշկի թեփոտվածություն ու քոր Լյարդի բջիջերն արտադրում են լեղի, որը մասնակցում է մարսողության գործընթացին: Լյարդից դուրս գալուց հետո այն հայտնվում է լեղապարկում, սակայն լյարդի հիվանդությունների դեպքում լեղին կուտակվում է՝ հանգեցնելով տհաճ զգացողությունների առաջացման։ Նման դեպքերում մաշկային քորն ու թեփոտվածությունը կարող են ուղեկցվել դեղնուկով, սակայն առավել հաճախ այս ախտանշաններն ի հայտ են գալիս առանձին։

Կարդացեք նաեվ

Բժիշկները նախազգուշացնում են կանանց. դադարեցրեք լոգանքի ճիլոպների օգտագործումը, միայն իմանաք, թե ինչ վնաս կարող են դրանք տալ, անմիջապես դեն կնետեք

Gayane Abovyan

Մոռացեք դեղատան ճանապարհը։ Հիմա դուք իսկական գանձ ունեք ձեր պատուհամագոգին

Gayane Abovyan

Ինչպես սնվել երեկոյան և նիհարել

Gayane Abovyan

Բժիշկները պարզաբանում են թե ինչ է կատարվում օրգանիզմում երբ մաստակը կուլ եք տալիս

Gayane Abovyan

Թթու կաղամբը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններ,բուժիչ հատկություններ👆👆💯

Gayane Abovyan

Դրեք կիտրոնը սառցախցիկում․ միջոց, որն օգնում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում

Gayane Abovyan