Ժամանց

Կենդանակերպի ամենահզոր կանայք

Ցուլ: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչներն իմաստուն են, նրանց պոտենցիալը կարող է դրսևորվել ցանկացած տարիքում: Ցուլերն առանձնանում են խելացիությամբ, համբերատար են, դիմացկուն: Ուշադիր են մանրուքների հանդեպ, շրջահայաց:

Հեշտությամբ են մարդկանց վստահություն ներշնչում: Կարողանում են հասնել նպատակներին, ազդեցություն ունենալ մարդկանց վրա:

Կարիճ: Տարբերվում են կենդանակերպի մյուս նշանների ներկայացուցիչներից: Խորաթափանց են, սուր միտք ունեն, ինտուիցիան լավ է զարգացած: Կարողանում են ճանաչել մարդկանց, ցանկացած մարդու հավատացնել ցանկացած բան: Մեծ ամբիցիաներ ունեն, որոնց պատճառով հաճախ են արտահայտվում բնավորության բացասական կողմերը:

Կարիճների հաջողության ճանապարհին հաճախ են մարդիկ տուժում: Դաժանորեն են վարվում թշնամիների հետ, երբեք չեն զղջում կատարած քայլերի համար:

Խոյ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների ուժը պայմանավորված է նրանց բնորոշ հատկություններով՝ համառություն, նպատակասլացություն, խորաթափանցություն, դիմացկունություն: Կին Խոյերը հեշտությամբ են լիդերի, կազմակերպչի դեր ստանձնում: Նրանց դուր է գալիս ղեկավարել: Փառասիրությունը Խոյերին հաճախ է հասցնում ղեկավար պաշտոնների:

Միևնույն ժամանակ՝ բարձր պաշտոն զբաղեցնելիս Խոյերը չեն կորցնում առողջ դատողությունը: Իշխանությունը չի արբեցնում նրանց, քանի որ Խոյերը համոզված են, որ այդպես էլ պետք է լիներ:

Ջրհոս:  Ժամանակակից ուժեղ կնոջ դասական կերպար: Սիրում են ազատություն, ինքնաբավ են, գնահատում են իրենց ու ազատությունը: Նպատակներին հասնելու հստակ մարտավարություն ունեն: Առավելագույնս օգտագործելով իրենց պոտենցիալը՝ Ջրհոսները պայքարի կեղտոտ մեթոդների չեն դիմում: Բարձր ինտելեկտուալ կարողություններն ու արտասովոր մտածողությունը Ջրհոսներին վերածում են բավական վտանգավոր մրցակցի:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նաև խարիզմատիկ են: Հեշտությամբ են գրավում մարդկանց, տպավորություն գործում:

Կարդացեք նաեվ

Հորոսկոպի ամենախորամանկ նշաններից մեկը, ահա թե ով է նա

Gayane Abovyan

Աստղագուշակ․ հոկտեմբերի 2

Gayane Abovyan

Սովորական ավելը ձեր տուն բերում է հաջողություն և գումար․ Սակայն շատ կարևոր է իմանալ, թե ինչպես պետք է այն օգտագործել

Gayane Abovyan

Ընտրեք փետուրներից մեկը և տեսեք թե ինչպես է այն ձեզ բնութագրում

Gayane Abovyan

Ապագայի թեստ․ Ընտրեք միեղջյուր եւ պարզեք մոտ օրերս ինչ է սպասվում ձեզ

Gayane Abovyan

Աստղագուշակ․ դեկտեմբերի 20

Gayane Abovyan