Ժամանց

Կենդանակերպի 5 ամենահպարտ կանայք

Կարիճ: Ինքնավստահ են, հպարտ: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները երբեք ցույց չեն տա իրենց թուլությունը, չեն ցածրանա այն աստիճանի, որ վազեն տղամարդու ետևից:

Կին Կարիճները կարողանում են ղեկավարել իրենց, երբեք չեն կորցնում արժանապատվության զգացումը: Մեծ ներուժ ունեն, հպարտ պահվածք:

Խոյ: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչներն ուժեղ են, ինքնավստահ, ինքնաբավ: Հպարտ Խոյերը նաև շատ խոցելի են: Չեն կորցնում արժանապատվությունը, ներքին հանգստություն պահպանում, վերահսկում էմոցիաները:

Երբեք չեն հարմարվում որևէ մեկին: Չեն լողում ալիքի ուղղությամբ, միշտ պատրաստ են մարտահրավեր նետել ճակատագրին:

Առյուծ: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները թույլ չեն տա որևէ մեկին գրավել իրենց դիրքը: Առյուծները վառ, հպարտ ու ինքնավստահ կանայք են: Նրանք միշտ բազմաթիվ երկրպագուներ ունեն, շրջապատված են ուշադրությամբ:

Առյուծները հպարտ են, սովոր են, երբ իրենց սիրում են, պաշտում: Խարիզմատիկ են, ոչ ոքի թույլ չեն տալիս քննադատել իրենց, երբեք չեն կորցնում սեփական դեմքը:

Աղեղնավոր: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները հպարտ են, ուղիղ: Նրանք խելացի են, անկախ ու անկեղծ: Աղեղնավորների հետ հեշտ է, միևնույն ժամանակ՝ շատ դժվար. կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սովոր չեն ենթարկվել որևէ մեկին:

Պայքարում են հանուն արդարության, մարտիկներ են, ովքեր սիրում են ազատությունը, անուղղելի իդեալիստ են, արժանապատիվ կանայք, ովքեր հիացնում են կարողությամբ վարվել այնպես, ինչպես ճիշտ են համարում:

Այծեղջյուր: Հպարտ կանայք են, ովքեր միշտ հավասարակշռված են, հանգիստ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց առջև մշտապես բարձր նպատակներ են դնում, պատրաստ են հասնել ցանկալի սոցիալական դրության:

Քչով չեն գոհանում, միշտ գիտեն՝ ինչ է իրենց հարկավոր: Այծեղջյուր կանայք հասարակության շրջանում ցույց չեն տալիս էմոցիաները, միշտ արժանապատիվ վարքագիծ են դրսևորում:

Կարդացեք նաեվ

Որ փականը կբացեիք. ինչ է վկայում ընտրությունը բնավորության մասին

Gayane Abovyan

Գնչուական թեստ…ընտրեք ձեզ դուր եկած խաղաքարտը․ Այն կպատմի, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում

Gayane Abovyan

Ընտրեք աթոռը և տեսեք թե ինչ է դա նշանակում

Gayane Abovyan

Ճակատագրի սիրելիները. Կենդանակերպի ո՞ր նշանի ներկայացուցիչներն են ծնվել ամենաերջանիկ աստղի տակ

Gayane Abovyan

Թեստ: Գո՞հ եք կյանքից:

Gayane Abovyan

Ըստ արեվելյան հորոսկոպի կենդանակերպի այս նշանները ի ծնե հաջողակ են ճակատագրի հարցում

Gayane Abovyan