Շոու-բիզնես

Լիլի Էլբակյանի տան նոր բնակիչն ու մտահոգվելու առիթը

Փոքրիկ շնիկը հետաքրքրացրել է Լիլի Էլբակյանի եւ Համո Ադիյանի ընտանիքի առօրյան: Թե ինչպես են երեխաները կարողացել համոզել դերասանուհուն իրենց համար շնիկ գնել, ինչու է անհանգստանում ծնողների համար, թատրոնի հետ կապված ինչ ծրագրեր ունեն, Լիլին պատմել է BRAVO.am-ին:



«Տարիներ շարունակ մեր շունն էր Բիմը. փողոցային շուն էր, որ նվիրել էին Ամանորին, եւ մեկ ամսականից պահել ենք: Եղբորս շունն էր, 16-17 տարի պահեցինք, մեր ամուսնանալուց առաջ սատկեց, եւ Համոն թաղեց նրան»,-նշել է Լիլին եւ հավելել. «Աղջիկս երազում էր շուն ունենալ, տղաս՝ եւս: Դեմ էի, քանի որ մեր տունը փոքր է, փափուկ գորգերը շատ են, եւ դժվար կլինի շուն պահելը: Մտածում էի՝ կսպասենք մինչեւ սեփական մեծ տուն տեղափոխվենք: Բայց երեխաներս միշտ աղոթում էին, որ շուն ունենան»:

Լիլի Էլբակյանը՝ երեխաների եւ Օդրիի հետ


Վճռորոշ է դարձել ընտանեկան զբոսանքներից մեկը.«Օրերս քայլում էինք Հյուսիսային պողոտայում, եւ երեխաներս, տեսնելով այս շնիկին, ասացին՝ տուն չեն գնա առանց նրա: Վաճառողին համոզեցինք՝ արժեքն իջեցնի, եւ գնեցինք: Ճիշտն ասած՝ կարանտինի ընթացքում երեխաները ձանձրանում էին տանը, եւ մտածում էի՝ եթե շատ փոքրիկ շուն լինի, գուցե որոշումս փոխեմ: Շնիկին ես էլ հենց սկզբից հավանեցի: Հետաքրքիր երեւույթ կա՝ կապված կենդանիների հետ. կամ միանգամից զգում եմ, որ իմն է եւ սիրում եմ, կամ՝ ոչ: Այնպես չէ, որ շատ կենդանասեր եմ, բայց թութակ էլ եմ պահում, փոքր ժամանակ նույնիսկ օձ ենք պահել, ծովախոզուկ, կրիա»:

Շնիկին հայտնի դերասանուհու անվամբ են կոչել՝ Օդրի.«Նա եկել է արվեստագետների ընտանիք եւ պետք է նման անուն ունենար: Դարձել է այս օրերի մեր հիմնական զբաղմունքը. իր համար աքսեսուարներ ենք գնում, փորձում սովորել՝ ինչպես խնամել»:

Լիլի Էլբակյանը եւ Օդրին


Լիլին նշել է, որ շարունակում են հետեւել հակահամաճարակային կանոններին, երեխաների հետ նույնիսկ բակ չեն իջնում.«Անընդհատ նոր զբաղմունքներ ենք գտնում, նկարում ենք, տարբեր նկարիչների ուսումնասիրում, աղջիկս սկսել է շատ կարդալ, հիմնականում՝ արկածային գրականություն: Զգուշանում եմ ծնողներիս համար, քանի որ չգիտես, թե մեծահասակները ինչպես կտանեն վիրուսը»:

Դերասանուհու հետ խոսել ենք նաեւ Խամաճիկների թատրոնի մասին. «Բացօթյա հարթակ ունենք, եւ հենց պարետը թույլ տա, պատրաստ ենք աշխատել: Ունենք հրաշալի բացօթյա ներկայացում հայ մեծերի մասին՝ «Երեւանյան տրամվայը», որը բեմադրել է Աննա էլբակյանը: Մտածում ենք՝ մեր բոլոր ներկայացումները տեղափոխել բացօթյա հարթակ, ճիշտ է՝ այդպես թատրոնը հարնդիսատես է կորցնում, բայց կարեւորը՝ գործենք»:

Կարդացեք նաեվ

Աննա Դովլաթյանի խոստովանությունն իր 31-ամյակին

Gayane Abovyan

Սեքսուալ դիրքով Լիլի Մորտոն ցույց է տվել իր Մարտի 8-ի ծաղիկներն ու ոչ միայն

Gayane Abovyan

Առանց կրծքկալի, կախված կրծքերով, փնթի հագնված Գոհար Ավետիսյանը ցույց է տվել շքեղ բնակարանը

Gayane Abovyan

Սյուզան Սեդրակյանը կապվում,իսկ հետո շանտաժ է անում ամուսնացած տղամարդկանց.մանրամասները՝ տեսանյութում

Gayane Abovyan

Իննայից չէինք սպասում. Զիրոյանից բաժանվելուց հետո լրիվ կորցրել է իրան

Gayane Abovyan

Սիրուշոն Լեհաաստանում պաղպաղակ է ուտում (լուսանկար)

Gayane Abovyan